Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

Գենդերային հավասարության հասնելը համարվում է ՄԱԿ-ի անդամ-պետությունների կողմից  ընդունված  կայուն զարգացման նոր օրակարգի  հիմնարար ասպեկտներից մեկը՚: Դրա իրականացման   ճանապարհին ծագած խնդիրներից մեկը ֆինանսավորման պակասն է:  Բացը խոստացել են լրացնել առաջատար միջազգային ընկերությունների և բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները, ովքեր հավաքվել էին հատուկ իրենց  համար ՄԱԿ-Կանայք գործակալության կողմից կազմակերպված՝  Գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերով  հանդիպմանը:

 

Նրանք խոստացել են տրամադրել միլիոնավոր դոլարներ՝ որպես աջակցություն գենդերային հավասարության հասնելու համար ծավալվող գործունեությանը:

 

Մասնավորապես, «Ալիբաբա-գրուպ» ընկերությունը այս նպատակով կծախսի 5 մլն ԱՄՆ դոլար: Եվս մեկ միլիոն դոլար կտրամադրվի Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամից: Բացի այդ, ֆինանսական աջակցության պատրաստակամություն է հայտնել «Յունիլեվեր» սննդի ընկերության ղեկավարը:

 

Գեյթս զույգի ներդրումը կնպաստի կայուն զարգացման նպատակներին հասնելու մեջ կանանց դերի ատաջխաղամանը և նրանց իրավունքների ընդլայնմանն ու հզորացմանը:

 

Հիմնադրամի համանախագահ և հոգաբարձու Մելինդա Գեյթսը կարծում է, որ հենց կանայք են տանում աշխարհը ճիշտ ուղղությամբ:

 

«Կանայք հասնում են առաջընթացի բոլորիս համար՝ պահանջելով ավելի լավ առողջապահություն և հնարավորությունների ընդլայնում իրենց երեխաների համար: Նրանք նաև պայքարում են հանուն արդարության բոլորիս համար», – ասել է նա:

 

«Ալիբաբա-Գրուպ» ընկերության ղեկավար Ջեք Ման խոստացել է ստեղծել տնտեսական հնարավորություններ միլիոնավոր կին-ձեռներեցների համար ամբողջ աշխարհում:

 

«ՄԱԿ-ի կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգուկին բարձր է գնահատել գործարարների հանձնառությունները՝ անվանելով դրանք հեռատեսական: «Անհնար է հասնել գենդերային հավասարության առանց ներդրումների և կանանց կարգավիճակը  փոխելու պատրաստակամության»,- ընդգծել է նա:

 

Համաժողովի մասնակիցների շարքում էին այնպիսի խոշոր ընկերությունների և բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Ցիսկոն, Մասթերքարդը, Սիթիբանկը և այլն:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ադիս –Աբեբայում կայայցած Զարգացման Ֆինանսավորման վերաբերյալ  միջազգային երրորդ համաժողովում պայամանավորվածություն էր ձեռք բերվել կայուն զարգացման նպատակների ֆինանանսավորման շուրջ:   ՄԱԿ- Կանայք գործակալությունը պատրաստակամություն է հայտնել աշխատելու կառավարությունների հետ` հետևելով` գենդերային հավասարության եւ կանանց հնարավորությունների ընդլայնմանն  ուղղված ֆինանսավորման հատկացմանը, որը նշված է Ադիս –Աբեբայում ընդունված գործողությունների պլանում  և կհետևեն նաև, որ գրված կետերը գործողությունների վերաճեն:

  

Նշենք նաեւ, որ ՄԱԿ-ի գնահատականներով  կայուն զարգացման 17  նպատակներից՝  սովի եւ աղքատության վերացման,  առաողջապահության եւ տնտեսական զարգացման ապահովման  համար  մոտակա 15 տարվա  ընթացքում կպահանջվի  տարեկան 3.3 – 4.5 տրիլիոն դոլար:   Դրա հետ մեկտեղ,  Ավստրալիայի տնտեսության և խաղաղության ինստիտուտի վերջերս  հրապարակված  Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս 2015-ը (Global Peace Index-GPI) համաձայն  միայն 2014 տարվա ընթացքում  պատերազմները արժեցել են ավելի քան 14 տրիլիոն դոլար…

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը

 

Դիտումների քանակը` 3205

Վերադառնալ վերև