Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աշխարհում էդպիսի մարդ չկա, որ երազանք չունենա: Իմ էրեխեքն էլ երազանքներ ունեն…»

57549

Ռիտա Երիցյանն, ով ապրում է Տավուշի մարզի Պտղավան համայնքում, WomenNet. am- ի հետ զրույցում պատմում է, որ  արդեն 16 տարի է, ինչ  յուրաքանչյուր ամիս կանգնում է նույն փաստի առաջ . « Ամեն ամիս մտածում եմ՝ ինչ անեմ, որ էս անգամ էլ կարենամ գոնե մի սրսկման կամ դեղահաբի գումարը ճարեմ»… Նրա երեխաները  24- ամյա Արմենն ու 22- ամյա Կարինեն   «հեմոլիտիկ սակավարյունություն» ունեն եւ պարբերաբար պետք է  դեղեր ընդունեն: Մոր  խոսքով երեխաներին այս հիվանդությունը փոխանցվել է ժառանգաբար:

 

«Երեք  տարի ա մեր մոտի խանութին պարտք եմ»…



Ընտանիքում հինգ հոգի ենք ես, ամուսինս ու երեք էրեխես: Տուն մտնող միակ գումարը երկու էրեխիս հաշմանդամության երկրորդ կարգի թոշակն է, ու 17. 000 դրամ նպաստը»:

 
Պատմում է, որ  ժամանակին  աշխատել է, որպես հաշվապահ տեղի կազմակերպություններից մեկում, սակայն  դրա լուծարումից   հետո այլևս մշտական աշխատանք չի կարողացել գտնել. « Աշխատել եմ, որպես հացթուխ մեր մոտի փռում, ամառը գնացել եմ դաշտերում  աշխատելու: Պատահել ա, որ գնացել եմ  լվացք անեմ, գումար ստանամ: էնքան որ գոնե ամսվա մեջ էդ մի տաբլետկի փողն ունենամ, որ էրեխեքս հիվանդանոց չնկնեն»:

 
Սրտնեղած ավելացնում է. «Երեք  տարի ա մեր մոտի խանութին պարտք եմ, բայց չեմ կարում փակեմ ի՞նչ անեմ: Արդեն բոլորը ճանաչում են ինձ՝ գիտեն, որ շատ պարտք ունեմ ու չեմ կարում փակեմ… Հացն էլ տալիս են թուք ու մուր տալով»:

 

Տիկին Ռիտայի խոսքով, նոպաների ժամանակ նրանց անհրաժեշտ է ներարկել «Desferal» դեղը,  որը Հայաստանում մեծ դժվարությամբ է ձեռք բերվում. «Ասում են՝ Իրանից, Թուրքիայից են բերում, չգիտեմ՝ ինչի էդ դեղը  Հայատանի դեղատներում չկա՝ Վրաստանից ենք գնում, անհրաժեշտության դեպքում: Նման հիվանդություն ունեցող երեխաների ծնողներով իրար հետ կապի մեջ ենք և հարկ եղած դեպքում`միմյանց օգնում ենք»: 

 

Արմենը և Կարինեն բուժում են ստանում Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Բժիշկները զգուշացրել են, որ պետք է հետազոտություն անցնեն ամեն ամիս: Ֆինանսական սղության պատճառով այդ հետազոտությունները հետաձգվում են ամիսներով. « Ինչ անեմ բալես չեմ կարում, հնար չունեմ Երևան տանեմ: Էնդեղ էլ մի բարեկամ չունենք, թե ասեմ գոնե մնալու տեղ կունենանք: Պատահելա, որ, որ գնանք 8- 9 օր մնանք: Սննդի մասին էլ չեմ խոսում, բնական սոկեր են պետք, լյարդ… ինչ անեմ ճարս ո՞ր, որն ա գնում եմ շուկայից պարտք եմ անում, բերում,որ էրեխեքս ուտեն ոտքի կանգնեն»:

 

«Երեխաները  գոնե երեք ամիսը մեկ  պետք է արյան ներարկում ստանան», – ավելացնում է նա,  նշելով, որ  արյունաբանական կենտրոնում, առաջին երկու ներարկումները անվճար են արվում, սակայն երրորդը վճարովի է. « Կամ պիտի վճարեմ, կամ էլ դոնոր տանեմ հետս, բայց, որտե՞ղից, ո՞նց: Էդքան փողը, որ պետք ա ծախսեմ ճանապարհի վրա ավելի լավ ա գոնե 15- 20. 000 տամ գոնե ամսական էդ մի տաբլետկեն առնեմ»:

 

«Էրեխեքս շատ են նեղվում ուզում են գոնե մի տեղ աշխատել »…

 
Կամբուլյանների ընտանիքը Պտղավան է տեղափոխվել 1988-ին` Ադրբեջանի Վարդաշեն գյուղից: Մինչ 2002 թ.-ը նրանք ապրել են վագոն-տնակում: Այնուհետև երբ այստեղ փախստականների համար տներ են կառուցել, տեղափոխվել են նոր տուն.« Չնայած տան վրա ոչինչ չենք կարողացել ավելացնել, բայց գոհ ենք, էրեխեքս էլ կողքիս են, գոնե գլխներիս տանիք ունենք»:

 

 
Ռիտայի փոքր տղան՝ Արտուշը  բարերախտաբար չունի «Հհմոլիտիկ սակավարյունություն»:  Նա սովորում է Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտում:  Տիկին Ռիտայի խոսքով՝ նա ցանկացել է ֆիզիկա և մաթեմատիկա պարապել, բայց մտածելով, որ ԲՈՒՀ  ընդունվելու դեպքում ծնողները չեն կարողանա այդքան ծախսերը հոգալ, այստեղ է դիմել: Կարինեն  էլ, սովորել է Նոյեմբերյանի պետական քոլեջում: Մասնագիտությամբ հաշվապահ է: Արմենը դեռևս սովորում է, սակայն վերջին երեք ամիսը դասի չի գնացել, առողջության վատացման պատճառով:

 

 
Տիկին Ռիտան պատմում է, որ շատ են նեղվում ուզում են գոնե մի տեղ աշխատել, բայց աշխատանք այդպես էլ չեն գտնում.« Արմենս մի քանի օր առաջ իմացել էր, որ մեր մոտի խանությում վաճառողի կարիք կա, գնացել էր բայց ասել էին մեզ տղա պետք չի: Կարինես էլ չի կարում ոտքի վրա երկար մնա, թե ասեմ գոնե ինքը աշխատի»:

 

 

« Չեմ ուզում, որ իրենց երազանքներն էլ կիսատ մնան, փոքր տղայիս երազանքների պես…»
 

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք, բարեկամներ, հարևաններ չունեն ովքեր կկարողանան օգնել, ինչին ի պատասխան նա նշեց. « Եղբայրս էր օգնում կարեցածի չափով, նա էլ հիմա Դոնեցկում ա: Հարևաններս էլ իմ հալի մարդիկ են, ո՞նց օգնեն:

 

Պատմում է, որ շատերին է դիմել, լրագրողներն եկել են նկարել, զրուցել, գնացել: Պաշտոնյաից մինչև հարևան, բոլորը խոստումներ ու հույսեր են տվել, անցել: Միայն 2008 թվականից մեզ օգնել է «Հույսի կամուրջ» ՀԿ. Նոյեմբերյանի մասնաճյուղն ու  Նոյեմբերյանի պետական քոլեջը:  Տիկին Ռիտայի խոսքով այս ամսվա դեղահաբի գումարն քոլեջի աշխատակազմն ու Արմենի համակուրսեցիներն  են փոխանցել:

 

Տիկին Ռիտան և իր ամուսինը՝ Ալեքսանդրը ևս, առողջական լուրջ խնդիրներ ունեն. «Ամուսինս ողնաշարի ճողվածք ունի՝ վիրահատության կարիք կա: Ես էլ վերջերս ստուգման գնացի ,ասին ՝ տեսողական լուրջ խնդիր ունես, եթե չվիրահատենք մի քանի տարի հետո կկուրանաս:  Բայց դե լավ  մենք մի կողմ մենք մեծ ենք, բա՞ էրեխեքս, դեռ ջահել նոր- նոր են կյանք մտնում»…

 

« Չեմ ուզում, որ իրենց երազանքներն էլ կիսատ մնան, փոքր տղայիս երազանքների պես…»
Կարինեի, Արմենի և Արտուշի փոքր եղբայրը, նույն հիվանդության հետևանքով մահացել է 2003 –ին…

 

Ռուզաննա Աղաբաբյան

 

Հավելենք, որ Կամբուլյաների  ընտանիքի համար բացվել է հաշվեհամար՝

 

 AMD. 2476803935160010
ARM. 2470050637450

 

Փոխանցումները կարելի է կատարել Արդշինինվեստ բանկի ցանկացած մասնաճյուղից:

Դիտումների քանակը` 832

Վերադառնալ վերև