Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մի երազանք ունեմ …

 

Այսօր 1988-ի Երկրաշարժի զոհերի  հիշատակի օրն է…

 

Ծնունդով գյումրեցի  ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով  այն ժամանակ ընդամենը 10 տարեկան էր,  վերհիշում է այդ օրը  Facebook-ի իր էջում.
– Բարեկամներիցս, դասարանցիներիցս, ընկերներիցս ու ծանոթներիցս շատերին այլևս չտեսա… Չվերադարձա իմ հարմարավետ սենյակ, մեր բակում քույրիկիս հետ միասին էլ երբեք չխաղացինք մեր ընկերների հետ: Մեր տունը էլ չկար:

 

 

 

Մինչ օրս ականջիս լսվում է խուլ հառաչանք, որ պատել էր դեռսև րոպեներ առաջ գեղեցկուհու հպարտ կեցվածքով մի քաղաքի՝ Ալեքսանդրապոլ, Գյումրի, Լենինական:

 

 

Ճակատագրի հեգնանք էր գուցե՝ աշխարհագրության դասագիրքը ձեռքումս սովորում էի երկրաշարժերի դասը:

 

 

Շնորհակալ եմ Աստծուց, որ խնայեց հարազատներիս: Անչափ շնորհակալ եմ:

 

 

 

24 տարի է անցել, իմ քաղաք: Գյումրի ես դարձել: Միգուցե ավելի ժամանակակից և գեղեցիկ ես, սակայն կարոտում եմ քեզ՝ հպարտ գեղեցկուհու կեցվածքով իմ հին քաղաքին… Մի երազանք ունեմ՝ ուզում եմ ժպիտդ այլևս քեզ չլքի… Չհառաչես… Չկոտրվես… Հին է անունդ, բայց թուրքական տարր ունի, ուզում եմ կոչվես Ալեքպոլ…

 

 

 

Ուզում եմ նոր անվանմամբ նոր կյանք բացվի… Բայց սա դեռ երազանք է:

 

 

Ծաղկի՛ր, հարազատս, Աստված քեզ պահապան…

 

 

Դիտումների քանակը` 2804

Վերադառնալ վերև