Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Արտյոմ և Էլլա Նախոյանների ընտանիքն ապրում էր Ուկրաինայի Լուգանսկի շրջանում: Էլլան գոհ էր իր կյանքից Ուկրաինայում իր ընտաքինի և 5 զավակների Միքայելի (14), Ելիզավետայի (10), Դավիթի (4) և փոքրիկ Եվայի (1,5)  հետ միասին՝ Աշխատում էր որպես կոսմետոլոգ, նրան աջակցում էր հոգատար ամուսինը, նաև ընկերները: Ընտանիքը հույս ուներ, որ Ուկրաինայում սկիզբ արած  հակամարտությունը շուտ կլուծվի և նրանք կկարողանան վերադառնալ իրենց նորմալ կյանքին: Ցավոք, պատերազմը հասավ նաև նրանց քաղաք, և ստիպեց լքել խաղաղ կյանքի հույսը: Արտյոմը կորցրեց իր աշխատանքը հանքում, իսկ Էլլան հրաժեշտ տվեց իր հաճախորդներին այն հույսով, որ նրանք երբևէ  նորից կվերադառնան իր մոտ:. Ընտանիքին այլ ելք չէր մնում, քան փախչել իրենց հարազատ քաղաքից, քանի որ նրանց կյանքը վտանգի տակ էր: Որոշեցին գնալ Արտյոմի նախնիների տուն՝ Հայաստան: 

 

Թռիչքի հետ կապված բարդությունները   նոր իրենց համար ավելի դժվար կյանքի սկիզբն էին միայն: Հայստանի կառավարության հատկացրած փոքրիկ մեկ սենյականոց բնակարանը միևնույն ժամանակ ճաշասենյակ, ննջարան և աշխատասենյակ էր ծառայում: «Եվան վազվզում, է, Ելիզավետան փորձում է իր տնային հանձնարարությունը կատարել, Միքայելը կիթառ է նվագում: Երբեմն անհնար է գտնել մի խաղաղ անկյուն նստելու և անհայտ ապագայի մասին մտածելու համար…» – ասում է Էլլան տխուր:  Չնայած դժվար կենսապայմաններին և ապրելու համար բավարար  վարձատրվող աշխատանքի  բացակայությանը՝ Էլլան ավելի լավ ապագայի հույս ունի: «Ես որոշել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները: Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս միասին ենք և կարող ենք խաղաղ քնել», – ասում է Արտյոմը՝ Էլլայի ամուսինը:

 

Բացի կոսմետոլոգի մասնագիտությունից Էլլան կարողանում է նաև լավ  պատրաստել և կարել: Նա որոշ գումար է վաստակում՝ օգտագործելով իր այդ  հմտությունները: Ամուսինն օգնում է նրան հայերեն սովորել: Երեխաները, ովքեր պատերազմից հետո միանգամից լրջացան, ավելի լավ են սովորում դպրոցում և նաև օգնում են մորը տնային գործերում և խոհանոցում: Նրանք ուզում են,  որ իրենց մայրիկի երազանքը կկատարվի և նա մի օր կկարողանա ունենալ իր սեփական կոսմետոլոգիական սրահը: Էլլան ոգեշնչված է հյուրընկալ համայնքի ջերմ ընդունելությամբ, թե հարևանների, թե ՄԱԿ ՓԳՀ կամ աջակցող ՀԿ-ները, ինչպիսիք են Առաքելություն Հայաստանը և ԿԱԶԱ Շվեյցարական հիմնադրամը աջակցում են իրենց: «Ես կարծում եմ, որ ամեն բան կհանդարտվի, և մենք ի վիճակի կլինենք հետ վերադառնալ Լուգանսկ», – ժպտում է Էլլան և արցունքն աչքերում  պատուհանից դուրս է նայում՝ դեպի կապույտ երկինք:

 

 

Ուկրաինայի հակամարտության հետևանքով տեղահանվսծ կանայք և երեխաները պայքարում են Հայաստանում իրենց ապագայի համար: Նրանք խիզախ են և հույսով լի: ՄԱԿ ՓԳՀ և իր գործընկերները անում են առավելագույնը նրանց կյանքը Հայաստանում բարելավելու համար:

 

Պատրաստված է Անահիտ Հայրապետյանի կողմից

ՄԱԿ ՓԳՀ Հայաստան,  հունիսի 12 2015

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

Երեք քույրերի պատմություն

 

«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն

 

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

 

 

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

 

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում

 

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

 

Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է

 

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

 

«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

 

Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

 

Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին

 

ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

 

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը

 

 

Դիտումների քանակը` 1927

Վերադառնալ վերև