Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջիկայում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են լինելու 9 համայնքներում

ՀՀ  Կառավարության որոշմամբ հունիսի 9-ին, բացի ՏԻՄ հերթական ընտրություններից, որոնք անցկացվելու են  14  համայնքներում, նաև արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, արտահերթ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի 9 համայնքներում։

 

Վեց գյուղում անցկացվելու են միայն համայքի ղեկավարի, երկուսում՝ համայնքի ղեկավարի և ավագանու, մեկում՝ միայն ավագանու ընտրություններ։

 

 

Նշված համայնքների գործող ղեկավարների թվում կանայք չկան: Ինչ վերաբերում է համայնքներին, որտեղ անցկացվելու են ավագանու ընտրություններ, ապա Լոռու մարզի Լեռնավան համայնքի գործող ավագանին ունի յոթ անդամ։ Նրանք բոլորն էլ տղամարդիկ են։

 

Լոռու մարզի Քարաձոր համայնքում այս տարվա  մարտի 11-ին և գյուղապետը և ավագանու չորս անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել։  Ավագանու չորս անդամներից մեկն էր կին։ Ավագանին ունի հինգ անդամ, նրանցից մեկի լիազորությունները դադարեցվել են 2017 թվականի հունվարի 25-ին՝ մահվան պատճառով։

 

Սյունիքի՝ խոշորացված Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը մարտի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված են 2019 թվականի մարտի 2-ից՝ ավագանու 4 անդամների հրաժարականի արդյունքում։ Համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թիվը 7-ն է։ Նշենք, որ 2016-ին ընտրված ավագանու բոլոր անդամները տղամարդիկ են։

 

Թեկնածուներն առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մայիսի 15-19-ը, մայիսի 19-21-ը կիրականացվի առաջադրված թեկնածուների գրանցումը։

 

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ մայիսի 28-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հերթական ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. կին ավագանիներից քանի՞սն են առաջադրվելու

 

Դիտումների քանակը` 403

Վերադառնալ վերև