Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի կանայք

Առաջին անգամ Սաուդյան Արաբիան թույլ է տվել իր կին մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին:

 

Նման որոշում կայացվեց որպես պատասխան այն պահանջներին, որ պետք է արգելել Սաուդյան Արաբիայի մասնացությունը Օլիմպիադային սեռային  խտրականության պատճառով:

 

Հայտնի է, որ Օլիմպիադայում հանդես կգա Դալմա Ռուշդի Մալխասը, որը երկու տարի առաջ բրոնզե մեդալ է նվաճել պատանեկան օլիմպիադայում:

 

Սաուդյան Արաբիայի Ազգային կոմիտեն հայտարարում է, որ հավաքականում կարող են լինել նաև այլ կանայք:

 

Մարզուհիները հանդես կգան ազատ, մարմինը չընդգրկող հագուստով, որը «չի վնասի նրանց արժանապատվությանը»:

 

Բացի այդ, նրանք կկրեն «սպորտային հիջաբներ»՝ ծածկելով մազերը:

 

Դիտումների քանակը` 5039

Վերադառնալ վերև