Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջին հայուհի ռեկտորը` ԱՄՆ պատմության մեջ

Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտի Պետական համալսարանի նոր ռեկտորի երդմնակալության արարողությունը: Ինչպես հայտնում է Courant-ը, այս հաստատության 11-րդ և ԱՄՆ պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկտորն է դարձել Մարի Ա. Փափազյանը:

 

Նոր նշանակումը կնշվի ուսումնական հաստատության հարկի տակ անցկացվելիք հայ արվեստի ցուցահանդեսով, որի համադրողն է ամերիկահայ հայտնի կոլեկցիոներ և բարեգործ Վիկի Շողակ Հովհաննիսյանը: Կներկայացվեն Հայաստանից 13 արվեստագետների գեղանկարներ ու քանդակներ:

 

Մարի Ա. Փափազյանը գիտությունների թեկնածու է, անգլիական գրականության մասնագետ: Նախքան այս պաշտոնը ստանձնելը, նա եղել է Նյու Յորքի համալսարանի Լեհմանի քոլեջի փոխնախագահը: 16-17-րդ դարերի նշանավոր անգլիացի պոետ ու երգիծաբան Ջոն Դոնին նվիրված գրքի հեղինակ է:

Դիտումների քանակը` 3239

Վերադառնալ վերև