Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջխաղացման բանաձեւ. Տավուշի կանայք ՏԻՄ ընտրություններում/ տեսանյութ

Իջեւանից 14 կմ հեռավորությամբ գտնվող Ազատամուտ համայնքն  այն  բացառիկ համայնքերից է, որը ռեկորդակիր է կանանց քաղաքական մասնակցության առումով: Ավագանու 7  անդամներից  4-ը կանայք են: Համայնքային ենթակայության կառույցներում 61 աշխատակիցներից ընդամենը  5-ն են տղամարադիկ:  2013-ին   ՀՀ վարչապետի մրցանակաբաշխոթյան ժամանակ,  Ազատմուտը  «Լավագույն գյուղական համայնքը ՝ գենդերային հարցերի լուծման ողղությամբ»  անվանակարգում  հաղթող է ճանաչվել, արժանացել պատվոգրի:

 

Սեպտեմբերի 18-ին այստեղ ավագանու հերթական ընտրություններն են  կայանալու:  Ընտրություններին մասնակցող  15 ավագանու թեկնածուներից ինը կանայք են, մեկը՝ տղամարդ։

 

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի խոսքով՝ գյուղում թեև տղամարդկանց պակաս չկա, սակայն իրենք խնդիրների լուծումը կանանց են վստահում։ Խոստովանում է, ինքը ևս կանանց հետ է նախընտրում աշխատել․

 

«Այն աշխատանքը որ տարվում է այստեղ կանանց հաշվին է տարվում: Ճիշտ է տղամադիկ ուժեղ են, բաց կանանց ճանապարհ ենք տալիս, որպեսի կարողանան և առաջ գնալ, և մեզ օգնել», – ասում է  Ժորա Մարտիրոսյանը

 

Գյուղի զարգացման հնարավորությունները սուղ են, որովհետեւ Ազատամուտը հող չունի՝ նշում է համայնքի ղեկավարն,  ավելացնելով, եղած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի բազում աշխատանքներ են տարվում:

 

Համայնքի ավագանու անդամ Մարինե Ամիրջանյանի  ներկայացմամբ   գյուղի տարբեր հատվածներում խճապատ նոր ճանապարհներ են կառուցվել, բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհները, համայնքի տարբեր հատվածներում ծառուղիներ են հիմնվել, մանկական կարուսելներ են  տեղադրվել, փողոցներում գիշերային լուսավորություն է անցկացվել, համայնքի  բազմաբնակարան շենքերի մուտքերի համար սենսորային լամպեր են գնվել:

 

Կատարվող բոլոր աշխատանքներում ունեցած հաջողությոնները համայնքապետը կին ավագանիների  ակտիվ գոծունեությանն է վերագրում: Ընդգծում է կանայք բացահայտում են,  համայքնի բնակիչներին հուզող խնդիրները, կարիքները և ավագանո նիստերին բարձրաձայնում: Իսկ համայնքային ենթակայոթյան կառույցներում աշխատող կանայք, նույնիսկ, նվազագույն վարձատրությամբ կարողանում են համատեղել ընտանիքն ու աշխատանքը և արդյունավետ կերպով իրականացնել իրենց վստահված գործը:

 

Ավագանու կին անդամները մեզ հետ զրույցում նշում են  սակայն, որ թեև աշխատում են, ակտիվ են, համայնքային խնդիրներն են բարձրաձայնում, նաև հետամուտ լինում դրանց լուծմանը, այնուամենայնիվ, այն ճանապարը որ հարթում են՝ մտնելով քաղաքականոթյուն, այնքան էլ հեշտ չէ՝ կարծրատիպերը շատ են:  Ասում են,  գյուղական պամաններում մի քիչ դժվար է, ազատության  չկա,   կաշկանդվածություն կա:   Բայց  իրենց օրինակով փորձում են  կոտրել կարծրատիպերը  և վարակիչ լինել համայնքի մյուս բնակիչների համար:

 

«Ինչքան  շատ են կանայք  մասնակցում  քաղաքական գործընթաներին, այնքան մարդիկ մի տեսակ ընտելանում են», – համոզված են նրանք:

 

Կարծրատիպերից զատ, կանանց համար դեպի քաղաքականություին տանող ճանապարհն առավել դժվարանում է հատկապես համայնքերի միավորման ժամանակ:

 

Տավուշի մարզի Հաղարծին համայնքի  միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թամանյանը  դեռ 2012 թ-ին ընտրվել էր՝ որպես  համայքի ավագանու անդամ, ակտիվ է նախաձեռնող,  հետևապես  որոշեց  համայնքերի խոշորացման ժամանակ կրկին մասնակցել ընտրապայքարին: Սակայն, իր բնորոշմամբ, ընտրությունների ընթացքը  շատ ավելի բարդ էր և անկախատեսելի:

 

«Առաջին անգամ դժվարություն  չեմ զգացել. Քարոզարշավ չեմ արել, բայց ես դպրոցի տնօրեն էի, իմ աշխատանքով հարգանք և հեղինակություն ունեի, վաստակաել էի: Բայց հիմա խաղաքարտերը ամբողջովին խառնվեցին», – ասում է Գոհար Թամանյանը :

 

Համանքերի խոշորացման ժամանակ կանանց համար ընտրապայքարին մասնակցելը առավել դժվարանոմ է, ընդգծում է Գոհար Թամանյանը, ավելացնելով, որ   այն տեխնոլոգիաները, որոնք տղամարդիկ գործածում են՝ կնոջ համար ընդունելի չեն:

 

«Երիտասարդներն  էին գյուղի, 5 հոգի նույն գյուղից ավագանու թեկնածություն էին դրել՝ չմտածելով կկարողանան աշխատել թե ոչ:  Ուղղակի իրենց շրջապատի ընկերների, տղաների միջոցով հաղփեցին, երկուսը խանութ ունեին և բիզնեսով հաղթեցին», – պատմեց նա:

 

Այսօր արդեն ակնհայտ է,  հատկապես խոշորացող համայնքերում կանանց համար ընտրապայքարին մասնակցելը առավել բարդ է: Դրա հետ մեկտեղ   իսկապես կարիք կա բարձրացնելու  կանանց դերակատարումը քաղաքական անցուդարձում: Ու թեեւ  Հայաստանում ՏԻՄ համակարգում ընդգրկված կանայք  շատ փոքրաթիվ են,  բայց նրանք կարողանում են  դինամիկ փոփոխություններ  բերել  իրենց համայնքներում:

 

Մանրամասները WINNET Amenia- ի կողմից տրամադրված   տեսանյութում .

 

Հեղինակ ՝  Իրինա Յոլյան

 

 

 

 

Կարդացեք  Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.

 

Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում» /տեսանյութ

 

Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է»

 

Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում

 

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

 

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

 

Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

 

 

 

Դիտումների քանակը` 1589

Վերադառնալ վերև