Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ավանդական բարեգործական ցուցահանդես վաճառք` նվիրված ՀՀ անկախության 21- ամյակին

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է իր ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես վաճառքը` նվիրված ՀՀ անկախությանը:
Ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ և այլն) կարող են մասնակցել անհատներ և կազմակերպություններ, այդ թվում` ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամները:
Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին:

 

 

Բարեգործական ցուցահանդես վաճառքը գործելու է 2012թ. սեպտեմբերի 23-ին, կիրակի օրը, ժամը 10.00-18.00-ն,

«Կոնգրես» հյուրանոցում (հասցեն` Երևան, Իտալիայի փողոց 1):

 

 

Մուտքն ազատ է:
Մասնակցության համար կարող եք դիմել ՀԵԿԱ-ի գրասենյակ կամ զանգահարել 010/094 -580787 հեռախոսահամարներով:

 

 

 

Դիտումների քանակը` 2318

Վերադառնալ վերև