Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արժանապատիվ քաղաքային տրանսպորտ. ինչ են խոստանում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում

Երևանի ավագանու ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերն անդրադարձ են կատարել իրենց նախընտրական ծրագրերում տրանսպորտի արդիականացման հարցին:  

 

Այսպես, «Իմ քայլը» դաշինքի ծրագրում նախատեսվում է տրանսպորտի արդիականացում, տոմսերի զեղջային համակարգ, ուշ տրանսպորտ, հարմարավետություն հաշմանդամություն ունեցողների համար:  Դաշինքը իրատեսական է համարում մետրոյի նոր կայանի կառուցումը: Նախատեսվում է ամբողջ տրանսպորտի համար ներդնել միասնական տոմսային համակարգ, հատուկ խմբերի համար նախատեսել զեղչային համակարգ, իսկ քաղաքային տրանսպորտի հասանելիությունը լինի առնվազն մինչև 24:00:

 

ԲՀԿ ծրագրում նախատեսվում է տրանսպորտի մատչելիության ապահովում և բարեկարգում: Փոքր ուղևորատարությամբ տրանսպորտային միջոցները փոխարինել մեծ ուղևորատարներով, ապահովելով ուղևորների համար նույն տոմսով փոխտեղաշարժի հնարավորությունը: Նոր տրանսպորտային ցանցի գործարկումը պետք է իրականացվի թափանցիկ և մրցակցային եղանակով՝ 3 հիմնական պայմանի առաջադրմամբ. տրանսպորտի գինը չպետք է փոփոխվի, տրանսպորտային միջոցները պետք է հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ սահմանափակ տեղաշարժի հնարավորություններով քաղաքացիներին սպասարկելու համար, ձեռք բերված տրանսպորտի տոմսերը կգործեն մեկ ժամ: Կուսակցությունը կարևոր և իրատեսական է համարում մետրոյի նոր կայարանի կառուցումը Աջափնյակում և ճոպանուղիների գործարկումը:

 

«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես կարևորում է տրանսպորտի աշխատանքի բարեկարգումը: Ծրագրում ներկայացվում է տրանսպորտի ոլորտում տիրող անմխիթար ներկայիս վիճակը: Այս ոլորտում կուսակցությունը նախատեսում է Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի ամբողջական պատկանելությանը բաժնետիրական մեկ օպերատորի, ընդ որում՝ բաժնեմասերի մեծամասնությունը պահելով քաղաքապետարանի ձեռքում: Նախոտեսվում է էլեկտրատրանսպորտի աննախընթաց զարգացում /մասնավորապես առաջիկա 4 տարիների ընթացքում մետրոպոլիտենի մինչև 3 նոր կայարանների բացում, էլեկտրաավտոբուսների աշխատանքի կազմակերպում/, միկրոավտոբուսների քանակի նվազեցում, հասարակական տրանսպորտը հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագրի իրականացում, հանրային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների համակարգի ներդրում: Կուսակցությունը խոստանում է սոցիալապես անապահով խավերի համար տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորության ապահովում:

 

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ունի տրանսպորտի բարելավման մեծ ծրագիր: Պլանավորում է հանրային տրանսպորտի ցանցի արդյունավետ շահագործում իրականացնել` ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով, այն հարմարավետ դարձնել հաշմանդամություն ունեցողների համար: Նախատեսվում է ներդնել կենտրոնացված և միասնական վճարման համակարգ` տոմսերի և քարտերի տեսքով, ուսանողների, թոշակառուների և սոցիալապես անապահով խավի համար սոցիալական փաթեթների ներդնում, հստակ երթացուցակ, որը փակցված պետք է լինի յուրաքանչյուր կանգառում և  տեղադրված համացանցում, ավտոբուսների և տրոլեյբուսների հագեցվածություն GPS /գլոբալ տեղորոշման/ համակարգով, սմարթֆոնների համար կազմված հավելվածի միջոցով հնարավորություն ընձեռել հետեւելու տրանսպորտի երթացուցակին: Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը համարվում է առաջնահերթություն, երկարաժամկետ բայց արդիական խնդիր է նշվում տրամվայի շահագործումը, նախատեսվում է տրամվայի գծեր քաղաքի ստեղծում արվարձաններում: Պլանավորվում է ճոպանուղի-ֆունիկլորի (Նոր Նորք-Կենտրոն, Սարի Թաղ-Կենտրոն և այլն) զարգացումը: Անհրաժեշտ է համարվում որպես տրանսպորտի բեռնաթափման միջոց հեծանվային ուղիների ստեղծումը:

 

Ընդրկուն ծրագիր է նախատեսված տրանսպորտի բարեկարգման գործում նաև «Լույս» դաշինքի ծրագրում, ուր նշվում է, որ տրանսպորտային համակարգը գործելու է «Բոլորի հարմար» սկզբունքով, այսինքն նախատեսվում է, որ քաղաքաշինական միջավայրում ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ և անարգել տեղաշարժվելու հնարավորությունը: Դաշինքը նախատեսում է ներդնել ուղևորափոխադրման նոր ցանց և ձևավորել այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն այդ ցանցի անխափան աշխատանքը, ներդնել միասնական տոմս, որը կիրառելի կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար, ներառելով զեղչային համակարգ ուսանողների, թոշակառուների և սոցիալական մի շարք այլ խմբերի համար։ Պլանավորվում է նոր և հարմարավետ կանգառասրահների ստեղծում հագեցած էլեկտրոնային չվացուցակներով, նոր ճոպանուղի, որը կունենա նաև զբոսաշրջային գրավչություն։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում պետք է կառուցվեն հեծանիվագծեր և դրանց հարմարեցված հեծանիվների կայանման վայրեր։

 

Հետաքրքիր նորարաություններ և լպրոֆեսիոնալ ուծումներ է առաջարկում Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքը նախատեսում է էլեկտրականությամբ  աշխատող տրանսպորտի  միջոցների լայնածավալ ներդնում և նույնիսկ այլընտրանքային էներգետիկ տեխնոլոգիաների հիման վրա ժամանակակից քաղաքային էլեկտրակայանի կառուցում: Հնարավոր է համարվում այդ նպատակի համար էլեկտրաավտոբուսներ, էլեկտրամեքենաների համայնքայի գործարանի կառուցումը: Քաղաքային տրանսպորտի կարգավորման, խցանումներից խուսափելու համար նախատեսվում է Կենտրոնի բեռնաթափում Երևանը շրջանցող արագընթաց ճանապարների կառուցման միջոցով: Նախատեսվում է ներդնել արագ ավտոբուսային երթևեկություն /BRT/, երթևեկության դրոնային վերահսկում, խցանումները կարգավորող արագ արձագանքման կենտրոնի ստեղծում: Նախատեսվում է միասնական տոմսային համակարգի և կանգառների անվանումը ձայնային իրազեկման համակարգի ներդնում: Նախատեսվում է մետրոյի նոր կայանների կառուցում և էլեկտրական տրանսպորտին սպասարկման և գործարկման  ժամանակակից համակարգի ներդնում: Նախատեսում է բարեկարգել կանգառները, անվանակոչելով դրանք և հագեցնելով էլեկտրոնային չվացուցակով:

 

   ՕԵԿ-ի ծրագրի «Կապի, հեռահաղորդակցության և տրանսպորտի զարգացում» բաժնում  նախատեսվում է իրականացնել Երևանի ամբողջ տարածքի տեղեկատվայնացում և համակարգչայնացում, Երևանում անվճար WiFi համակարգի ապահովում, հասարակական տրանսպորտի գործունեության համակարգի բարելավում ավտոբուսների և տրոլեյբուսների քանակի ավելացման միջոցով,  վերսկսել Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը, ստեղծել պայմաններ հեծանիվային տրանսպորտի զարգացման համար, ձեռնարկել քայլեր տրանսպորտի կառավարման համակարգի արդիականացման՝ խցանումների նվազեցման, կանգառներում էլեկտրաէներգիայի, տեղեկատվական միջոցների և ինտերնետի լայն օգտագործման, հասարակական տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգի վերանայման ուղղությամբ:

 

«Ժողովրդավարական ուղի կուսակցությունը» ծրագրում ներառել է «Հարմարավետ, մատչելի հասարակական տրանսպորտ» բաժինը, ուր ներկայացնում է տրանսպորտի անմխիթար վիճակը և խոստանում է էլեկտրոտրանսպորտի զարգացում, որին պլանավորվում է հատկացնել վերգետնյա ուղևորափոխադրումների շուրջ 40%-ը, տրոլեյբուսների և ավտոբուսների միջոցով վերգետնյա ուղևորափոխադրումները հասցնել 80%-ի, իսկ միկրոավտոբուսներինը նվազեցնել մինչև 20%, Երևանի ծայրամասերը տրանսպորտի անխափան աշխատանքի ապահովում: Պլանավորում է քաղաքային տրանսպորտը աստիճանաբար ապահովել հաշմանդամների համար հարմարեցված սարքավորումներով, բարեկարգեկ կանգառները, ներդնել էլեկտրոնային միասնական քարտային ուղևորավարձի համակարգ, նախագծել մետրոպոլիտենի նոր երկու կանգառների կառուցումը: Զեղչային համակարգ է առաջարկվում կենսաթոշակառուների /ուղևորավարձի 50%/, հաշմանդամների ու մինչև 12 տարեկան երեխաների համար /անվճար/: Նախատեսվում է հասարակական տրանսպորտում տեղադրել տոմսավաճար էլեկտրոնային սարքեր:

 

ՀՅԴ կուսակցությունը նախատեսում է ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ, բեռնաթափել երթևեկությունը, վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը,
կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ:

 

Ռեֆորմիստներ կուսակցությունը իր ծրագրային ուղղություններում նախատեսել է հեծանիվների երթևեկության խրախուսում և հեծանվաուղու ընդլայնում:

 

WomenNet.am

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կարգախոսներ. Միասին գալիս ենք մեր Երևանը կանաչ, հարմարավետ, լույսի քաղաք դարձնելու…

Աղբահանության խնդիր. ինչ են առաջարկում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում 

Արժանապատիվ քաղաքային տրանսպորտ. ինչ են խոստանում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում

 Մանկապարտեզների  խնդիրը.  ինչ են խոստանում քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում

Դիտումների քանակը` 929

Վերադառնալ վերև