Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արշալույս Մարտիկյանի «վերադարձը» հայրենիք…

Արշալույս Մարտիկյանի անունը հայտնի դարձավ   1919 թվականին հոլիվուդյան ռեժիսոր Օսկար Աբֆելի կողմից նկարահանված «Հոգիների աճուրդը» ֆիլմի շնորհիվ:

 

Ֆիլմը ներկայացնում էր իր իսկ վերապրած պատմությունը, ով 2-3 տարի հարեմների ու ստրուկների շուկաներում երեք անգամ վաճառվելուց հետո, անտառների, անապատների միջով փախել և  վերջապես ազատություն էր ստացել: Զորավար Անդրանիկի օգնությամբ որոշ ժամանակ հետո հայտնվելով Ամերիկայում  18-ամյա  Արշալույսը  գրում է «Խոշտանգված Հայաստան» գիրքը, որի հիման վրա 1919 թվականին նկարահանվում է «Հոգիներու աճուրդ» ֆիլմը:  Այդ ֆիլմը առաջացնում է ամերիկյան հասարակության բարձր խավի կարեկցանքը և  նպաստում  Ցեղասպանությունը վերապրողներին օգնության տրամադրմանը:

 

Արշալույսը մահացել է 1996 թվականին Լոս Անջելեսի «Արարատ» ծերանոցում, 98 տարեկան հասակում: Նա մի տղա է ունեցել, ով ծերանոց տեղափոխվելուց հետո երբեք չի այցելել նրան: Մահից հետո նրան փնտրել են, բայց այդպես էլ չեն կարողացել գտնել: Այդ հերոսական կնոջ, ում շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել,  թաղման ծախսերը հոգացող չի եղել:

 

Բոլորովին վերջերս հրաշքով գտնվել են և  Հայստան են բերվել նրա արխիվները, ինչի մասին է պատմում  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված իր հարցազրույցում: Թերթը ներկայացնում է Արշալույս Մարտրիկյանի դաժան ճակատագրի որոշ մանրամասներ և  նրա արխիվից լուսանկարներ , որոնք ցուցադրվում են թանգարանում:

 

WomenNet.am- ը արտատպում է  այդ հարցազրույցը ռուսերեն լեզվով այստեղ.

Аршалуйс Мартикян «возвращается» на Родину…

 

 

 

Դիտումների քանակը` 7051

Վերադառնալ վերև