Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարարի  թափուր պաշտոնում ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի   նշանակման հարցը քննարկվել է սեպտեմբերի 3-ին կայացած կուսակցության  Գործադիր մարմնի նիստում: Այդ մասին  նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակԷդուարդ Շարմազանովը:

 

«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-  ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինքը՝ Հովհաննիսյանը, նույնպես ներկա է եղել նիստին:

 

Թեպետ մամուլում մինչ այդ շրջանարվում էին մի քանի թեկնածուների անուններ, սակայն  Շարմազանովի ներկայացմամբ  այլ  թեկնածություններ նիստին չեն քննարկվել:

 

Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանի նշանակմամբ ՀՀ  կառավարության կազմն  առաջին անգամ  կհամալրվի  երրորդ կին  նախարարով:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Արփինե Հովհաննիսյան. «Ուզում եմ քաղականության մեջ ասել իմ՝ որպես մասնագետի խոսքը»

 

 

 

Դիտումների քանակը` 4264

Վերադառնալ վերև