Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բաց նամակ լրատվամիջոցներին. «նարնջագույնով» հավելեք ձեր նորությունները

ՄԱԿ-ի կանանց գործադիր տնօրեն Ֆումզիլե Մալմբո-Նգուկան դիմել է  բաց նամակով  լրատվամիջոցներին, աոաջարկելով  միանալ ընդդեմ գենդերային բռնության պայքարի  16-օրյակին եւ  « նարնջագույնով» հավելել  իրենց   նորությունները՝ բարձրացնելու համար հանրության  իրազեկությունը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ: WomenNet.am- ը  առաջարկում է ծանոթանալ նամակի տեքստին:

 

Հարգելի խմբագիրներ, թղթակիցներ, լրատվական կազմակերպությունների խարիսխներ և բլոգերներ,

 

Ես գրում եմ ձեզ ՄԱԿ-ի կանանց հատուկ հրավերով: Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օրը կմեկնարկի համաշխարհային ակտիվության 16-օրյակը, որը կտեւի մինչև դեկտեմբերի 10-ը: Այն  ուղղված է լինելու կանանց իրավունքների խախտման վերացմանը, ինչից տուժում է  յուրաքանչյուր երրորդ կին և աղջիկ ամբողջ աշխարհում: Սա ահազանգ է այն մասին, որ մենք պետք է կանգ առնենք: Կանգ առնելու համար մենք ձեր աջակցության կարիքն ունենք:

Նարնջագույնն ընտրվել է՝ խորհրդանշելու այն պայծառ ապագան, որը զերծ է կանանց նկատմամբ բռնությունից: «ՄԱԿ-ի կանայք» և իր գործընկերները ամբողջ աշխարհում կանցկացնեն նարնջագույն-իրադարձություններ՝ բարձրացնելու իրազեկությունը և ցույց տալու համերաշխություն:

 

Ես հրավիրում եմ ձեզ միանալ մեզ և խաղալ ձեր կարևորագույն դերը հասարակական իրազեկության և կարծիքի ձևավորման հարցում: Ցուցաբերեք ձեր աջակցությունը և ասեք ձեր լսարաններին և ընթերցողներին, որ այս խնդիրը անձնական կարևոր նշանակություն ունի: Եթե դուք հեռուստալրագրող եք, կոչ արեք ձեր հեռուստաալիքին ներկել լրատվական սենյակը նարնջագույնով կամ նարնջագույն որևէ իր  կրեք այդ թեմային նվիրված հաղորդման ժամանակ: Եթե ձեր ոլորտը տպագիր մամուլն է, ներկայացրեք ձեր պատմությունները նարնջագույն վերնագրի ներքո: Եթե դուք ռադիոլրագրող եք, անպայման ընդգծեք այդ ամենի վերացման կարևորությունը: Եթե հրապարակային միջոցառման եք, կրեք նարնջագույն հագուստ և պատմեք մարդկանց, թե ինչու եք այդպես վարվում: Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն ուղղված լրատվամիջոցների ուշադրությունը կմեծացնի լսարանների մտահոգությունը և կապահովի խորհրդատվությունն ու աջակցությունը տուժածներին :

ՄԱԿ-ի կանայք պատրաստ են աջակցելու, երբ անհրաժեշտ է: Մենք կարող են հեշտացնել փորձագետների հետ անցկացվող հարցազրույցները, տրամադրել տվյալներ և վիճակագրություն, և մատնանշել օրինակելի նախաձեռնություններ: Եթե դա ձեզ կօգնի, ինձ տեղեկացրեք: Միգուցե ձեր կազմակերպությունը ցանկանա օգտվել այն բովանդակությունից, որը մենք տվել ենք Պեկինի գործողությունների ծրագրի 20-րդ տարեդարձի համատեքստում, այդ թվում իմ և բարի կամքի դեսպան Նիկոլ Կիդմանի հեղինակայյին սյունակները:  Դուք նաև կգտնեք նարնջագույն քարոզարշավի նյութերը այստեղ:

 

Հուսով եմ՝ դուք կարող եք դառնալ մեր գործընկերը այս գլոբալ պայքարում կանանց և աղջիկների դեմ պայքարում: Մի վարանեք կապվել մեր վերը նշված գործընկերների հետ հետագայում հարցեր ունենալու դեպքում:

 

Ուզում եմ նախապես շնորհակալություն հայտնել ձեզ: Եթե մենք բոլորս համախմբվենք, մենք կարող ենք վերջ տալ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը:

 

 

Անկեղծորեն ձեր,

Ֆումզիլե Մալմբո-Նգուկայից

                                    Գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի կանայք

 

 

Հ.Գ.  Ինչպես եւ նախօրոք  հաղորդվել էր  , նոյեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության դեմ  «նարջագույն քարոզարշավի շրջանակներում  մի շարք շենքեր Նյու Յորքում, որոնց թվում  Էմփայը Սթեյթ Բիլդինգը եւ ՄԱԿ-ի քարտուղարության շենքը, նաև Թայմս Սքուեյրի մեծ էկրանները  լուսավորվեցին  նարնջագույնով:

Դիտումների քանակը` 1291

Վերադառնալ վերև