Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Բյուջե բոլոր համար»  – ի՞նչ է դա նշանակում

2018թ –ից  Վիննեթ Հայաստան»  կոալիցիայի  կողմից իրականացվում է «Բյուջե բոլորի համար (Budget4All)» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերի 10 խոշորացված համայնքների տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում  երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև բարելավել ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում՝  բարձրացնելով  նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների  բարելավման, մշտադիտարկման, ջատագովության գործընթացներում: Ինչպիսի քաղաքանություն է փոխվելու ծրագրի արդյունքում,  WomenNet.am-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»  հինադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի հետ:

 

-Տիկին Տոռոզյան, որն է «Բյուջե բոլորի համար» ծրագրի նպատակը: Ի’նչ խնդիր է փորձ արվում լուծել:

 

Ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք առաջ քաշել կարևորագույն խնդիրներ՝ նպաստելով բյուջեները կազմելու գործընթացում հանրային մասնակցության, հրապարակայնության և թափանցիկության ապահովման արդյունավետ գործիքակազմի մշակմանը: Հիմնականում աշխատել ենք երկու մակարդականերում: Նախ փորձել ենք գործնականում հստակ մեխանիզմներով ապահովել ոլորտային  ՔՀԿ-ների առավել մեծ ներգարավվածությունը ազգային մակարդում բյուջետավորման գործընթացում:   Փորձ է արվում ՀԿ-ներին ներգրավել պետության կողմից բյուջետային գործընթացի նախնական փուլում, երբ նախարարություններն ու բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները հայտեր են ձևավորում, ֆինանսների նախարարությանն իրենց ոլորտային ծրագրերն են ներկայացնում: Այս գործընթացը  հնարավորություն կտա առավել որակյալ, նպատակային, ֆինանասական փաստաթուղթ մշակել՝ ապահովելով բազմակարծությունը և թիրախային առաջարկները:

 

Նմանօրինակ քաղաքականություն է առաջարկվում ոչ միայն ազգային, նաև տեղական մակարդակում, որպեսզի մասնագիտակացված ՔՀԿ ները ակտիվորեն ներգրավվեն ֆինանսական փաստաթղթի մշակման գործընթացում: Ճիշտ է օրենքով նախատեսվում են հանրային քննարկումներ, սակայն դրանք միշտ չեն նպատակային իրականացվում, հաճախ ձևական բնույթ են կրում, սակայն եթե համայնքային իշխանությունները խրախուսում են մասնագիտական մոտեցումը, թիմային աշխատանքը, արդյունքում ստանում են մի փաստատութղթ, որն ուղղված է հավասարապես հասարակության բոլոր շերտերի կարիքների և խնդիրների լուծմանը:

-Արդյոք նախապես գնահատվել է ծրագրի կարիքը, այսինքն անհրաժեշտություն ելնով է գործիքակազմը ներդրվում:

 

-Բնականաբար, այո: Մինչ ծրագրի մեկնարկը, նաև ծրագրի ամբողջ ընթացքում մենք խոշորացված 10 համայնքներում իրականացրել ենք հետազոտություններ: Մեր փորձագետները տարբեր հանդիպումներ, ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացրել ՏԻՄ-երի ներկայացուցիչների, համայնքների բնակիչների հետ: Շուրջ 2000 մարդ է մասնակցել քննարկումներին և հարցումներին: Հանդիպումների արդյունքում մի քանի կարևոր դիտարկումներ են ընդգծվել: Հատկապես խոշորացված համայքներում, բնակավայրերի բնակիչները գրեթե տեղեկացված չեն, թե ինչպես է համայնքի բյուջեն կազմվում, համայնքի կողմից իրականացվող ծրագրերի տնտեսական հիմնավորումներին, առաջնահերթություններին ծանոթ չեն: Սակայն երբ իրազեկվում են, կարողանում են գնահատել համայնքի կողմից իրականացվող ծրագրերի հիմնավորումները, արդյունավետությունը կամ կարիքը: Մյուս կողմից, եթե դրանք նպատակային չեն , կամ արդյունավետություն չեն ապահովումը, հանրությունը կարողանում է հանդես գալ տեսակետներով ու առաջարկներով:

 

Տիկին Տոռոզյան, իսկ որքանով են բնակիչները արյունավետ համարել բյուջեների ծախսումների գործընթացը:Արդյոք ունեք որոշակի պատկերացումներ, հանրությունը հետաքրքված է, թե՝ ոչ :

 

Տարբեր համայնքերում պատկերը շատ տարբեր է: Որոշ համայնքներ կան, որ իրենց ծրագրերը բավականին լուրջ հիմնավորումներով են կազմում, սկսած՝ երկարաժամկետ տնտեսական արդյունքններից, մինչև անգամ աշխատատեղերի ստեղծման հստակ ցուցանիշ: Սոցիալական աջակցությունները տրամադրելու գործընթացում հաշվի են առնում բոլոր շերտերին՝ երեխաներ, կանայք, տղամարդիկ, տարեցներ, հաշմանդամներ: Սակայն համայնքներ կան, իսկ դրանք քիչ չեն, որ որևէ հիմանվորումներ չես կարող գտնել ծրագրերում: Կարևոր է ՔՀԿ-ների մասնկացությամբ աջակցել ՏԻՄ-երին, որպեսզի համատեղ ուժերով և մասնագիտական ճիշտ մոտեցմամբ կարողանան արդյունավետ գնահատեն հանրության կարիքները, ներքևից եկող խնդիրները վեր հանեն և փորձեն համայնքի գլխավոր փաստաթուղթը մշակելու գործընթացում հաշվի առնել հասարակության բոլոր շերտերին:

 

Իսկ որքանով են ազգային և տեղական մակարդում խրախուսում հանրային մասնակցությունը բյուջեները կազմելու գործընթացում: Արդյոք պատրաստակա՞մ են այդ հարցում:

 

-Ազգային մակարդակում դժվարություններ չկան, քանի որ աշխատում ենք ֆինանսների նախարության հետ, պետք է ասեմ, որ առաջին իսկ պահից դրական է եղել արձագանքը: ՔՀԿ-ները ոչ թե վերահսկում, այլ մասնակցում են գործընթացին և պետական մակարդակում մենք ունենք պատրաստակամությունը: Իսկ համայնքներում միանաշակ չեն տեսակետները, մենք դեռևս ունենք համայնքների ղեկավրներ, ովքեր կարևորություն չեն տալիս մասնակցային գործընթացին, կամ էլ գուցե վստահության պակաս կա տեղական ՀԿ-ների նկատմամբ, և միշտ չէ, որ մենք տեսնում ենք այդ ոգևովորությունը: Բայց նաև պետք է նշեմ, որ փորձում ենք բացատրել արդյունավետությունը և հիմանկանում մեզ հաջողվում է տեղական մակարդակում ևս հանարային մասնակցության ապահովման գործում դրական տեղաշարժ արձանագրել:   

 

-Իսկ ինչպես էք ապահովելւ ծրագրի կայունությունը: Սովորաբար շատ ծրագրեր մեկնարկում են, սակայն երկարաժամկետ արդյունք չի ապահովվում: Այս դեպքում ինչպես էք պատկերացնում հետագա քայլերը:

 

-Մեր գլխավոր նպատակը հանրային մանսկցության գործում քաղաքակնություն փոխելն էր: Մեզ դա հաջողվում է:   Երբ արդյունավետությունն ակնհայտ է , բոլոր կողմերն իրենք են ցանկանում կիրառել ներդված մեխանիզմները:

 

«Բյուջե  բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Վիննեթ Հայաստան»  կոալիցիայի կողմից՝  «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության  ղեկավարությամբ կոնսորցիումով  գործարկվող  «Կառուցողական  երկխոսության  հանձնառություն»  ծրագրով  տրամադրված  ենթադրամաշնորհի  շրջանակներում: «Կառուցողական երկխոսության  հանձնառություն»  ծրագիրը  ֆինանսավորվում է  Եվրոպական միության կողմից: Ծրագրի թիրախային համայնքներն են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի խոշորացված 10 համայնքները (Մեղրի, Կապան, Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան, Գորհայք, Արենի, Գլաձոր, Բերդ): 

 

 Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է միայն «Վիննեթ Հայաստան»   կոալիցիան  և   այն  որևէ  կերպ  չի  արտահայտում  Եվրոպական  միության  պաշտոնական տեսակետները:

Դիտումների քանակը` 286

Վերադառնալ վերև