Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բոլորին հայտնի անծանոթը

1984 -ին… նա 12 տարեկան է: Չի կարելի խոսել կամ ժպտալ անծանոթների հետ: Վառարանով պատահաբար վառված հին շալ, սևեռուն հայացք՝ զգոն և մի քիչ վախեցած: Երկու տարի անց նա չադրա կհագնի, և էլ ոչ ոք իր կյանքում չի կարողանա լուսանկարել իրեն… և եթե Սթիվ Մաքքուրին մեկ տարի ուշ հայտնվեր Պակիստանում, աշխարհը չէր տեսնի այս կանաչ աչքերը…

 

Շարբատ Գուլա (Sharbat Gula) անունով աֆղանուհու լուսանկարը առաջին անգամ հայտնվեց National Geographic ամսագրի շապիկին 1985 թ.-ին: Աղջիկն անգամ պատկերացում չուներ այն մասին, որ հանրահայտ էր դարձել, պատմում է Սթիվ Մաքքուրին՝ հայտնի դիմանկարի ստեղծողը: Հետագա տարիների ընթացքում նա շատ է վերադարձել Աֆղանստան և Պակիստան` իր հերոսուհուն փնտրելու, սակայն նրա հետքն անգամ չկար:

Սթիվ Մաքքուրիին մշտապես խնդրում էին մեկնաբանել իր` Պակիստան կատարած ճանապարհորդությունը և աղջկա լուսանկարը: Նրա ամենահայտնի արտահայտությունն է.  “Ինձ համար այս դիմանկարը միավորում է աղջկա բոլոր հոգևոր վերքերը, նրա ճակատագիրը և, ընդհանրապես, այն իրավիճակը, որը ստիպում է մարդուն տեղահան լինել և ապրել փախստականների աղքատ ճամբարում, որը հարյուրավոր մղոններ հեռու է իր տնից…’’

 

Այս ամենի հետ մեկտեղ Սթիվին մշտապես հարցնում էին աղջկա հետագա ճակատագրի, կյանքի և գտնվելու վայրի մասին: Եվ տարիներ շարունակ նա փորձել է գտնել նրան: Հետագա տարիների ընթացքում նա շատ է վերադարձել Աֆղանստան և Պակիստան` իր հերոսուհուն փնտրելու, սակայն նրա հետքն անգամ չկար: Վեջապես, շատ մեծ դժվարությամբ “ հանրահայտ աղջիկը’’ գտնվեց իր հայրենի գյուղից ոչ հեռու` Պակիստանի սահմանի մոտ:

 

2002 -ին հունվարին ԱՄՆ-ի Ազգային Աշխարհագրական Հասարակության արշավախումբը կրկին այցելեց ‘’Nasir Bagh’’ ` Պակիստանում աֆղանական փախստականների ճամբարը, որտեղ և Շարբատ Գուլան լուսանկարվել էր հեռավոր 1984-ին: Այս անգամ որոնումները հաջողությամբ պսակվեցին. մի շարք բարեկամների ու ծանոթների միջոցով պարզվեց, որ Շարբատն այժմ ապրում է Աֆղանստանի հեռավոր մի երկրամասում իր ամուսնու և երեք աղջիկների հետ:

80-ականների վերջերին նա ամուսնացավ Ռամատ Գուլի հետ և 1992-ին նրանք վերադարձան Աֆղանստան: Նրանք երեք աղջիկ ունեն. 13-ամյա Ռոբինան, 3-ամյա Զախիդան և 1 տարեկան Ալիան, ունեցել են ևս մի աղջիկ, ով մահացել է փոքր հասակում:

 

Նա այդպես էլ չսովորեց կարդալ, սակայն կարողանում է գրել իր անունը: Նա ոչինչ չգիտեր այն մասին, թե ինչ հայտնի էր դարձել իր դեմքը և ինչքան շատ հոդվածներ են գրվել իր անողոք հայացքի մասին: Նա իհարկե հիշում էր, որ իրեն լուսանկարել էր մի սպիտակամորթ տղամարդ: Դրանից հետո նա այլևս չի լուսանկարվել:

 

Նա հասարակ կյանքով է ապրում: Շարբատը արթնանում է արևածագից առաջ և աղոթում է: Այնուհետև ջուր է հավաքում առվից, լվացվում է, պատրաստում է, լվացք է անում, հոգ է տանում երեխաների մասին, ովքեր իր կյանքի իմաստն են:

 

Շարբատի եղբայրն ասաց, որ նա չի ունեցել ոչ մի երջանիկ օր իր կյանքում բացի հարսանիքի օրվանից: Նա հիշում է, որ ամուսնացել է 13 տարեկանում: (Ոչ, ուղղում է ամուսինը, 16-ում): Շարբատի ամուսինը` Ռախմատ Գուլը, հիմնականում ապրում է Փեշեվանում, այնտեղ փուռ կա, որտեղ աշխատում և օրական մեկ դոլար է ստանում:

 

Շարբատը ասթմայով հիվանդ է և չի կարող երկար ժամանակ քաղաքում ապրել, այդ իսկ պատճառով երեխաների հետ նրանք հիմնականում լեռներում են ապրում: Այժմ նա պատկանում է պուշտուններին` ամենառազմական աֆղանական ցեղին, որը ժամանակին Թալիբանի շարժումը սկսեց:

 

Սթիվ Մաքքուրին կրկին նրան լուսանկարեց…Սկզբից իր երկար կանացի հագուստով, այնուհետև խնդրեց բարձրացնել չադրան: Շարբատ Գուլան ամուսնու թույլտվությամբ բարձրացրեց չադրան և նույն անողոք հայացքով իր կանաչ աչքերով նայեց տեսախցիկին:

Նա լրագրողներին պատմել է, որ իր ընտանիքը անգամ թալիբների ժամանակ լավ է ապրել, ավելի լավ, քան ռմբակոծությունների ժամանակ: Նա ցանկանում է, որ իր երեխաները կարդալ իմանան, և այն, որ նա ողջ է մնացել, դա միայն Աստծո կամքն է:

 

“Ռուսները կործանեցին մեր կյանքը’’, – ասաց Շարբատը, -“ նույն կերպ էլ ամերիկացիներն են վարվում. կրկին ներխուժում, կրկին պատերազմ, կրկին արյուն: Ամեն անգամ, երբ երկրում նոր ղեկավար է հայտնվում, ժողովուրդը նոր հույսով է լցվում, և ամեն անգամ էլ հուսախաբ է լինում’’:

 

Երբ Շարբատը տեսավ իր հանրահայտ լուսանկարը, չհավանեց այն: Նա դժգոհ էր այն բանից, որ իրեն հնամաշ շալով էին նկարել: Եվ ասաց, որ մինչև հիմա հիշում է այն օրը, երբ վառարանով վառեց այն:

 

 

 

 

 

http://ngm.nationalgeographic.com/2002/04/afghan-girl/mccurry-photography

 

 

Դիտումների քանակը` 7348

Վերադառնալ վերև