Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բողոքի ակցիաներ Թուրքիայում անչափահասի բռնաբարությունը արդարացնող օրինագծի դեմ

 

turcia-1

Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել անչափահասների ամուսնության օրինականացման դեմ:  Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել Քրեական օրենսգրքում, որի համաձայն անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում: Դրանով իսկ իշխանությունը պատրաստվում է ներում շնորհել մոտ 4 հազար մարդկանց, ովքեր գտնվում են բանտերում  անչափահասների բռնաբարության մեղադրանքով՝ մեղմացուցիչ հանգամանք դիտարկելով այն փաստը, որ բռնարարը պատրաստ է ամուսնանալ տուժող երեխայի հետ:

 

Կանանց կազմակերոպությունների նախաձեռնությամբ  բազմամարդ հանրահավաքներ են տեղի ունենում Ստամբուլում եւ մյուս մեծ քաղաքներում՝ « Հեռացրեք կեղտոտ  ձեռքերը մեր երեխաներից»,  «Բռնաբարությունը չի կարող արդարացվել» , «Պաշտպանեք երեխաներին, ոչ թե բռնաբարեք»  կարգախոսներով: Ինչպես նշում են կազնակերպիչները՝ անչափահասների ամուսնության օրինականացմամբ փաստացի օրինականացվում է մանկապղծությունը,  անչափահասների բռնաբարությունը: Կանանց կազմակերպությունները պահանջում են մանդատից զրկել այն  7 պատգամավորներին, ովքեր նախաձեռնել են օրենսդրական տվյալ փոփոխությունը:

 

Կանանց կազմակերպություններին միացել եւ  նոր օրենսդրական փոփոխության դեմ  են  դուրս եկել նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ թուրքական հասարակության մեջ ճանաչում ու հարգանք վայելող շատ գործիչներ:

turcia-2

Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի այսօր՝  նոյեմբերի 22-ին: Երկրի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտատերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առաջարկի առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:

 

Նշենք, որ նոր օրենսդրական փոփոխությունն առաջարկել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հիմք ընդունելով թուրքական հասարակության համար ավանդական համարվող անչափահասների ամուսնության իրողությունը: Իրականում  այս   խնդիրը լուրջ մարտահրավեր էր քաղաքացիական կամ աշխարհիկ Թուրքիայի համար, որի օրենսդրությամբ անչափահասների ամուսնությունն  արգելվում է:

turcia-3

Դիտումների քանակը` 748

Վերադառնալ վերև