Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բողոքի ակցիա ընդդեմ բռնաբարության գործով քննիչների

…28-ամյա Հասմիկը   սոցիալական ցանցի միջոցով ծանոթանում է 32-ամյա Արմենի հետ (անունները փոխված են)  եւ մի քանի անգամ հանդիպում նրա  հետ: Հասմիկը մտածում է լուրջ հարաբերություններ սկսելու մասին:  Ինչպես աղջիկն է պատմում.   «Արմենը առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ, երբ մերժում եմ նրան, տեսանկարահանում է կիսամերկ վիճակում, հետո ինձնից գումար պահանջում եւ, ի վերջո, բռնաբարում  է  ինձ…» 

 

Տեղեկանալով այս  դեպքի առիթով հարուցված գործի  ոչ անաչառ ընթացքի մասին ՝   «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ս.թ. հունիսի 16–ին, ժամը 11.00 -ին  բողոքի ակցիա է  իրականացնելու   սկզբում՝  Նախագահական նստավայրի մոտ, այնուհետ՝  12։00–ին Գլխավոր դատախազության շենքի մոտ:

 

Կոալիցիան պահանջում է, որ տուժող 28–ամյա Հասմիկի  բռնաբարության գործով ներգրավված իրավապահ մարմինները ենթարկվեն պատասխանատվության, այդ թվում՝  գլխավոր դատախազը , ոստիկանապետը,   քննիչներ Ա. Կավեյանը, Կ. Հակոբյանը եւ Վ. Մանուկյանը : Կոալիցիան  փաստեր ունի, որ վերջիններս քննության ընթացքում եղել են ոչ անաչառ, Հասմիկի և իր հարազատների հանդեպ ճնշումներ են  կիրառել, նսեմացրել նրանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը։

 

Գործի մանրամասները կարող եք կարդալ «Հետք»-ի  հետևյալ հոդվածներում.

 

«Qnac es?», «Du tesar?? Sax uxel em u texadrel, nayel es». բռնաբարության մեջ կասկածվողի ու քննիչի sms հաղորդագրությունները միմյանց 

 

 

Բռնաբարության գործով տուժողը դիմում է ԵՄ դեսպաններին՝ Հայաստանի իրավապահներից հույսը կտրելով

 

Դիտումների քանակը` 2719

Վերադառնալ վերև