Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բրիտանուհին բարձրակրունկ կոշիկ չհագնելու պատճառով կորցրել է աշխատանքը

Լոնդոնի բնակչուհուն խնդրել են ազատել աշխատանքային սեղանը՝ բարձրակրունկ կոշիկ հագնելուց հրաժարվելու համար: Այս մասին գրում է The  Mirror-ը:  Հիշեցնենք, որ  պարբերականը օրերս անդրադարձ էր կատարել  Մոսկվայում Մեծ հայրենական պատերազմի 71-ամյակին նվիրված զորահանդեսին  մասնակցած կին զինվորականների  հագուստին՝ անվանելով այն  սեքսիստական:   

 

PricewaterhouseCoopers (PwC) հայտնի աուդիտորական ընկերության ընդունարանում որպես քարտուղար աշխատող Նիկոլա Թորփի խոսքով, իրեն ասել են, որ պետք է առնվազն 5 սմ բարձրությամբ կրունկով կոշիկ հագնի: Երբ 27-ամյա կինը վրդովվել է՝ հայտարարելով, որ այդ պահանջը խտրականության դրեւորում է, քանի որ իր տղամարդ գործընկերներին թույլատրված է հարթ ներբանով կոշիկ հագնել, նրան ծաղրել են: Երիտասարդ կնոջն առաջարկել են գնալ մոտակա խանութ եւ նոր կոշիկ գնել, բայց նա հրաժարվել է:  Ադյունքում   նրան հեռացրել են աշխատանքից դրես-կոդը խախտելու համար, ինչպես նաեւ չեն վճարել աշխատավարձը:

 

Նիկոլա Թորփը  Parliament.uk կայքում հանրագիր է հրապարակել՝ կոչ անելով գործատուներին արգելել աշխատակցուհիներին ստիպել բարձրակրունկ կոշիկ հագնել: Եթե առաջարկը 100 հազար ստորագրություն հավաքի, այն կքննարկեն խորհրդարանում:

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Ոչ բարձրակրունկների՞ն. Ջուլիա Ռոբերթսը ոտաբոբիկ է անցել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով

Կաննի կինոփառատոնում արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը

 

 

Դիտումների քանակը` 3545

Վերադառնալ վերև