Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գայանե Քալանթարյան.« Խնդիրը մեր մեջ է… »

WomenNet.am-ի զրուցակիցն է  Վանաձորի ավագանու թեկնածու,  Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն ,  ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականն զբաղեցնող  Գայանե Քալանթարյանը: Տիկին Քալանթարյանը անհատական առաջադրմամբ չորս անգամ ընտրվել Վանաձորի ավագանու թեկնածու, սա նրա հինգերորդ ընտրապայքարն է: Ի դեպ, Գայանե Քալանթարյանը Վանաձորի առաջին կին ավագանին է, բայց  ասում է, բացասական եմ  գնահատում այն փաստը, որ  Վանաձորի ավագաիում  միակ կինն եմ եղել:

 

 

 

Տիկին Քալանթարյան, այս անգամ  Դուք գործող իշխանությունը ներկայացնող կուսակցության ցուցակում եք, ինչու որոշեցիք ընդունել  Հանրապետականի առաջարկը եւ ինչ նպատակներով եք գնում  ՏԻՄ ընտրություններին:

-Ես անկուսակցական եմ, երբեւեէ  կուսակցական չեմ եղել: Քանի որ այս անգամ ավագանին պետք է ընտրվեր համամասնական ցուցակով եւ անհատական առաջադրմամբ մասնակցելու այլընտրանք չկար եւ ես ունեի առաջարկություններ գրեթե   բոլոր կուսակցություններից, ընտրեցի  Հանրապետականը: Ինձ պաշտոնական եւ ոչ պաշտոնական առաջարկներ եղել են ընտրապայքարին մասնակցող բոլոր կուսակցություններից, բացի «Համախմբումից», ընտրեցի Հանրապետականը, քանի որ մտածում եմ, որ ես կարող եմ աշխատել այդ թիմի հետ: Այնտեղ ընդգրկված են մարդիկ, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել, ավագանի եմ եղել,  մարդիկ, որոնց հետ միասին աշխատել ենք եւ որոնք ինձ լավ են ճանաչում:

 

-Ավագանու աշխատանքի մեծ փորձ ունեք եւ բնականաբար, Ձեր համայնքի խնդիրներին էլ ծանոթ եք, ինչ առաջնահերթություններ եք դնելու ձեր առջեւ:

 

-Գիտեք, խնդիրներ ունեն բոլոր համայնքները, պետությունները` զարգացածները, ոչ զարգացածները, թերի զարգացածները, խնդիրներն ամենուր են, յուրաքանչյուր քաղաքում կամ պետությունում` իր մակարդակին համարժեք : Բնականաբար մեր երկրում եւ քաղաքում եւս խնդիրներ կան , ես կարծում եմ, որ այս անգամ եւս լինելով  ավագանու կազմում ես կկարողանամ  նպաստել մեր քաղաքի խնդիրների լուծմանը: Մշտապես եղել եմ ակտիվ ավագանի, իմ ձայնը բարձրացրել եմ , մշտապես, երբ  անհրաժեշտություն եմ  զգացել, խնդիրներ եմ բարձրացրել, հարցերին դեմ քվեարկել, այսինքն, դրսեւորել եմ ինձ ինչպես աշխատող ավագանի:  Իհարկե, կցանկանամ քաղաքը տեսնել բարեկարգ, դա խնդիրներից ամենակարեւորագույնն է,  կցանկանամ, որ քաղաքը վերագտնի իր ճարտարապետական տեսքը, որ չլինեն այնպիսի ճարտարապետական լուծումներ, որոնք վանաձորցու սրտով չեն: Մենք ունենք երկրաշարժի  հետեւանքվ վթարային դարձած ութսունչորս շենքեր եւ դեռեւս վարչապետ Հովիկ  Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ինձ խոստացան, որ մեկ-երկու շենք  կամրացվի, վթարային շենքերի խնդիրն է քաղաքի համար արդիական եւ պարզապես կցանկանայի, որ մեր   քաղաքն ունենա այն քաղաքային մշակույթը, որն ունեցել է նախկինում:

 

՞նչ եք կարծում, ովքե՞ր են Ձեր ընտրողները: Հասարակության ո՞ր շերտն է:

 

-Ես բուժհաստատության տնօրեն եմ , բավականին երկար տարիներ, ունեմ համախոհներ կոլեգաներ, կարծում եմ նրանք են իմ էլեկտորատը, մտավորականությունն է եւ հասարակ քաղաքացիները, որոնք մշտապես համակիր են եղել եւ կիսել են իմ գաղափարներն ու հայացնքերը:

 

 

 

-Դուք ակտիվ կին գործիչ եք, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում համայնքի կառավարման գործընթացում կանանց ներգրավվածությունը : Արդյոք կանայք այսօր բավարար չափով են մասնակցում հանրային կյանքին եւ որոշումների կայացման գործընթացին:

 

-Ես ինքս մշտապես մասնակցում եմ կանանց հիմնահարցերի քննարկումներն, մասնակցում եմ դասընթացների, ֆորումների, բնականաբար, շատ կարեւորում եմ կանանց մասնակցությունը: Ասեմ, որ առաջին կին ավագանին  եմ եվ  երեք անգամ միակ կին ավագանին, ինչն անշուշտ, բացասական եմ գնահատում, քանի որ միակն եմ եղել: Կցանկանայի ,որ  կանանյք ավելի շատ ներգրավված լինեին համայնքի կառավարման գործընթացում, որովհետեւ կանանց մտածելակերպն  այլ է, առաջնահերթություններն են այլ` կրթական ոլորտ, սոցիալական ոլորտ: Իհարկե, կցանկանամ, որ այս անգամ ավելի շատ կանայք ընտրվեն ավագանու  կազմում եւ ունենենք կանանց  ավելի մեծ  ներկայացվածություն, որն անպայման կնպաստի որոշումների կայացման վրա:

 

-Այսինքն, կարծում եք, որ այդ ռեսուրսն այսօր առկա՞ է:

 

-Անշուշտ, ռեսուրսը կա, պարզապես  ժամանակ է հարկավոր, որ կանայք ՏԻՄ-երում զարգանան: Այս առումո այս տարի որոշակի առաջընթաց կա, եթե չեմ սխալվում 128  կին միայն Լոռու մարզում է առաջադրված ավագանիների ցուցակում, ինչը շատ դրական եմ գնահատում, որովհետեւ պետք է կարող ուժեր լինեն եւ կարողանան մրցակցել տղամարդկանց հետ, որոնք նման հարցերում ավելի փորձառու են:

 

 

-Բա՞րդ է եղել այս չորս տարիների ընթացքում ձեր նշած մրցակցությունը: Խնդիրների, կարծրատիպերի երբեւէ հանդիպե՞լ եք որպես կին թեկնածու:

 

-Ես ինքնս խնդիրների չեմ հանդիպել, որովետեւ իմ իմիջը համահունչ է եղել իմ  պատկերացումներին, պարզապես ունեցել եմ շատ մրցակիցներ, անգամ 58 հոգուց 57 –ը  տղամարդ են  եղել, բայց ինձ հաջողվել է իմ աշխատանքի եւ իմիջի շնորհիվ մշտապես  զբաղեցնել այն տեղը, որը ես զբաղեցրել եմ: Մեծ խնդիրներ ես չեմ տեսել, որովհետեւ  կարծում եմ, որ  եթե կինը ցանկանում է քաղաքականություն մտնել, կարծում եմ, առանձնապես խոչընդոտներ չկան, խնդիրն իրականում մեր մեջ է: Ես չեմ կարծում, որ  շատ արտահայտված կարծրատիպեր կան այսօր, գոնե ես այն միջավայրում որտեղ ապրում եմ, չեմ զգացել դա, ինձ մշտապես իմ  ընտանիքը` եւ ամուսինս, եւ եղբայրներս եւ որդիներս եւ կոլեկտիվը աջակցել են եւ ողջունել են իմ որոշումները, անձամբ նման խնդիրների չեմ բախվել:

 

 

 

– Իսկ ընդհանրապես, Հայաստանում քաղաքական  գործընթացներում, իշխանության տարբեր մարմիններում կանանց ներգրավվածության մակարդակը Ձեզ գոհացնո՞ւմ է:

 

-Ոչ, իհարկե, կարծում եմ, որ հիմա բավարար չէ կանանց ներգրավվածությունը, մենք ավելի ունակ  կանայք ունենք, կարծում եմ դա ժամանակի խնդիր է: Քվոտաների  ներդրումն այս խնդիրները  հաղթահարելու առումով որոշակի խթան է:  Կարծում եմ, որ հասարակության զարգացման  հետ այդ խնդիրը դրական լուծում կստանա: կանանց ներգրավվածությունը շատ կարեւոր է, բայց կրկնում եմ, այն կանանց, որոնք կարող են, որովհետեւ քվոտավորումը կարող է նաեւ որոշակի խնդիրներ առաջացնել:

 

 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

Դիտումների քանակը` 1293

Վերադառնալ վերև