Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գեյմեր Անիտա Սարգսյանը սպառնալիքներ է ստանում՝ կանանց իրավունքները տեսախաղերում պաշտպանելու համար

Կանադահայ  Ֆեմինիստուհի Անիտա Սարգսյանը, ով  հայտնի է որպես գեյմեր եւ  Feministfrequency  բլոգի հեղինակ, որի միջոցով  պաշտպանում է կանանց իրավունքները տեսախաղերում, դիմել է ոստիկանությանը՝ պատմելով  իր դեմ համացանցում ծավալված հալածանքների ու սպառնալիքների  մասին: Նշենք, որ դեռեւս  այս  տարվա մարտին անհայտ անձինք սպառնացել էին  ռումբ պայթեցնել    Game Developer’s Choice մրցանակաբաշխությանը, որի ընթացքում Անիտային մրցանակ էր  շնորհվել  իր  «Tropes vs. Women» տեսահոլովակների  համար: 

 

 

Անիտայի խոսքով, իր դեմ երկու մարտավարություն էր որդեգրվել: Առաջինը՝ կեղծ ակաունտների  ստեղծում, որտեղ էլ առավել կեղծ  Անիտա Սարգսյանը տարատեսակ հիմարություններ էր գրում: Երկրորդը՝ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածում: Սարգսյանի դիտարկմամբ ՝ սուտը, որը կրկնվում է բազմիցս, ճշմարտանման է դառնում եւ հաճախ դժվար է լինում այդ հորինվածքները հերքել:

 

 

Որոշ դեպքերում անհաջող կատակները կարող են անգամ կյանքի համար սպառնալիք դառնալ: Խոսքը վերաբերում է հաշվեհարդարի մասին սպառնալիքներով նամակներին, որոնք Անիտան ստացել է վերջերս:  Արդյունքում աղջիկը ստիպված է եեղել տեղափոխվել այլ վայր եւ դադարեցնել գործունեությունը:

 

Անիտա Սարգսյանը Tropes vs. Women in Video Games վիդեոշարքի  հեղինակն է, որը պատմում է տեսախաղերում  կանանց նկատմամբ սեքսիզմի դրսեւորումների մասին Նա նվաստացուցիչ է համարում այն, որ կանանց սովորաբար «գեղեցիկ եւ սեքսուալ դեկորացիայի» դեր է վերապահվում: Նրա առաջին տեսահոլովակը հայտնվել էր 2013թ., ինչից հետո  Սարգսյանը սկսել էր ենթարկվել համացանցից օգտվողների հարձակումներին: Սկզբում աղջիկն ուղղակի փակում էր մեկնաբանությունների հնարավորությունը, այժմ ստիպված է ավելի խիստ միջոցների դիմել:

 

 

 

Աղբյուրը՝ Newsweek

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 4637

Վերադառնալ վերև