Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տնային տնտեսուհի- մայրերին նպաստների մասին օրենքը Գերմանիայում միանշանակ չի ընկալվում

Գերմանացի ծնողները արդեն հասցրել են ՛՛խոհանոցային հավելավճար՛՛անվանել  այն նոր պետական նպաստը, որը տրվելու է մայրերին, որպեսզի նրանք իրենց մինչև երեք տարեկան երեխաներին մանկապարտեզ չուղարկեն: Սկզբնական շրջանում նպաստը կկազմի ամսեկան 100 եվրո՝ 2 տարին չլրացած յուրաքանչյուր երեխայի համար: 2-ից երեք  տարեկան  երեխայի համար վճարելու են ամսեկան 150 եվրո:

 

Նոր օրենքը արդեն իսկ հանդիպել է առարկությունների: Մասնավորապես ՛՛սոցիալ-դեմոկրատները՛՛ և կանաչները պնդում են, որ հատկապես ներգաղթած ծնողների մոտ սույն նպաստի ներմուծումը  կվերացնի խթանը՝ իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկելու և շարունակելու աշխատանքը, որն ընդհատվել էր երեխայի ծննդյան հետ կապված:

 

Քանի որ էմիգրանտների երեխաները առաջին հերթին լեզուն սովորում են  ծնողներից, ովքեր իրենք էլ վատ են խոսում գերմաներեն, նրանք կգան դպրոց՝ չիմանալով այն երկրի պետական լեզուն, որտեղ ապրում են: Այդ իսկ պատճառով օրենքի հակառակորդները հայտարարեցին, որ երեխայի խնամքի համար տրամադրվող նպաստները բացասում են նախորդ տարիրների բոլոր ջանքերը՝ մանկապարտեզում էմիգրանտների երեխաներին գերմաներեն սովորեցնելու: Բացի այդ, օրենքի հակառակորդները պնդում են, որ նոր նպաստները պարզապես նոր մանկապարտեզների շինարարությունը դադարեցնելու պատրվակ են:

 

Երկրի արևմտյան շրջաններում մինչև 3 տարեկան երեխաների համար մանկապարտեզների խմբերում պարզապես տեղ չկա: Եվ նույնիսկ այս տեսանկյունից համեմատաբար ավելի լավ վայրերում մանկապարտեզներում երեխաների համար բավականաչափ տեղ կա միայն կարճաժամկետ խմբերում:

 

Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ շատ մայրեր ՛՛խոհանոցային հավելավճարներ՛՛ տրամադրելու մասին օրենքի ներդրումից հետո գոնե մի քիչ ֆինանսական թեթևություն կզգան: Վերջիվերջո, ներկայումս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում երեխաները հիմնականում ծնվում են բազմազավակ և անապահով ընտանիքներում, և մայրերը միայն ուրախ կլինեն ստանալ գումար այն աշխատանքի համար, որը երկար ժամանակ չի գնահատվել հասարակության կողմից:

 

Դիտումների քանակը` 2934

Վերադառնալ վերև