Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դառնալով մեկ ուրիշը …

Ցեղասպանությունը և առևանգված հայ կանայք

Իսլամացված և դաջված հայ կանանց մասին պատմող  օնլայն-ցուցադրությունը զետեղված է   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում:

 

Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության քաղաքականությունն սկսվել է տղամարդկանց ոչնչացմամբ, որին հաջորդել է ազգաբնակչության մնացած մասի մասսայական տեղահանությունը դեպի սիրիական անապատներ: Այս տեղահանություններն արագորեն վերափոխվեցին «մահվան երթերի»: Տեղահանվածների քարավանները հիմնականում բաղկացած էին ծեր տղամարդկանցից, կանանցից և երեխաներից: Բազմաթիվ կանայք ճանապարհին առևանգվում էին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից. մահվան էր դատապարտված նա, ով կփորձեր դիմադրել նրանց: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ մահացան անապատների ճանապարհներին, մինչդեռ ուրիշները, խուսափելու համար անարգանքից և բռնությունից, ինքնասպան եղան:

Սուլթան, 14 տարեկան, Յենի Շեհիրից, Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ 

Հազարավոր հայ կանայք առևանգվեցին իրենց ընտանիքներից, սովորաբար տեղահանության ընթացքում կամ գիշերակացի ժամանակ:
Առևանգված և մուսուլմանական ընտանեկան կյանք ներառված որոշ կանայք ժամանակի ընթացքում մոռացել էին իրենց հայկական ինքնությունն ու մայրենի լեզվով խոսելու ունակությունը: Սիրելիների և սեփական կյանքը փրկելու համար շատ հայ կանայք իրենց կամքին հակառակ մահմեդականություն էին ընդունում: Նրանք ի վերջո օրինական ամուսնանում էին մուսուլման տղամարդկանց հետ, և համաձայն տեղի ցեղային ավանդույթների ստանում էին հատուկ դաջվածքներ: Միջին Արևելքում և իսլամական երկրներում դաջվածքները լայնորեն օգտագործվում են որպես թալիսմաններ, և այն կրողները հավատում են, որ իրենց վրա նկարված նշանները մոգական ուժ ունեն: Այս դաջվածքները հաճախ կետերի կամ փոքրիկ «x»ի տեսք ունեին և պայմանավորում են հովանավորչություն, ուժ կամ պտղաբերություն: Այս նոր նշանները ներկայացնում էին կանանց նոր պատկանելիությունը, և նշում էին նրանց կյանքում կատարված փոփոխությունը:

Մարայ Բիսնինյան, 20 տարեկան,Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին կանանց և երեխաներին ազատվել իրենց գերողներից: Այս փրկարար առաքելությունները վերածվեցին մեծածավալ գործողությունների, որոնք լի էին վտանգներով: Մասնավորապես դանիացի միսիոներուհի Կ. Եփփեն, համագործակցելով արաբական աշիրաթների առաջնորդների հետ, մինչև 1928թ. մուսուլման գերողներից կարողացավ փրկել 2000 հայ կին և երեխա: Նրա օգնությամբ մի շարք վայրերում հիմնվեցին այրիանոցներ, ուր ապաստան գտան դաժան չարչարանքների զոհ դարձած բազմաթիվ հայ կանայք:

Իսլամացված և դաջված հայ կին, Կարեն Եփփե ալբոմ,1920-ականներ, ՀՑԹԻ հավաքածու 

Շատ կամավորներ իրենց կյանքով վճարեցին փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, և շատ հայ կանայք մահացան փախուստի փորձ կատարելու ընթացքում:  Հայ կանանց և երեխաների առևանգումներն ու նրանց փրկելու հետագա ջանքերը 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կառավարության իրականացրած ցեղասպանության քաղաքականության ամենաողբերգական և դրամատիկ էջերից են:

Աստղիկ, 16 տարեկան, Ուրֆայից, Նուբարյան Գրադարանի հավաքածու, Փարիզ 

 

Օնլայն-ցուցադրությունը  ամբողջությամբ կարող եք դիտել  այստեղ.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

 

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

 

 

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

 

 

Դիտումների քանակը` 4994

Վերադառնալ վերև