Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դելիի ավտոբուսում ուսանողուհուն բռնաբարած անձանց կախաղան կբարձրացնեն

Հնդկաստանի դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին ավտոբուսում ուսանողուհուն խմբակային բռնաբարության ենթարկած չորս տղամարդկանց մահապատժի  է դատապարտել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Աքշայ Թաքուրի, Փավան Գուպտայի, Վինայ Շարմայի եւ Մուկեշ Սինգհի դատավճիռն ի կատար կածվի կախաղանի միջոցով:   Բռնաբարությանը մասնակցել է վեց մարդ: Եվս մեկ մասնակից օգոստոսին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, քանի որ հանցանքը գործելու ժամանակ անչափահաս էր եղել: Մեկ այլ մասնակից մարտին բանտում կախվել էր:

 

Աղմկահարույց հանցագործությունը կատարվել էր 2012-ի  դեկտեմբերին: Վեց տղամարդիկ ավտոբուսում խոշտանգել եւ բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին, երբ վերջինս ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս էր եղել կինոթատրոնից:  Ավելի ուշ աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում: Միջադեպը լայն արձագանք էր գտել Հնդկաստանում ու գրավել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Հնդկաստանում  բողոքի  լայնածավալ ակցիաներ անցան, որոնց ընթացքում մոտ 200 մարդ տուժվեց  եւ 20 հոգի  զոհվեց:

Առավել մանրամասն կարդացեք  մեր կայքում  ռուսերեն.

 

 

Делийских насильников приговорили к повешению

 

Հերթական խմբակային բռնաբարություն Հնդկաստանում

 

 

Զանգվածային բողոքները Հնդկաստանում ՝ կանանց նկատմամբ բռնության դեմ

 

Աղջիկների առևանգումը Հնդկաստանի փողոցներում

 

 

Ողջ ճշմարտությունը Դելիում տեղի ունեցած բռնաբարության մասին

 

Դիտումների քանակը` 7665

Վերադառնալ վերև