Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դիտե՛ք An Gordonach! ռոք խմբի «Զարուհի» նոր տեսահոլովակը

 Քո լռությունը ինձ տանում է դեպի դաժան ապագա…

 

Վանաձորում ստեղծված հայ-շոտլանդական An Gordonach ռոք խումբը թողարկել է տեսահոլովակ՝ նվիրված Զարուհի Պետրոսյանի ողբերգական պատմությանը, ում   2010-ին դաժան ծեծի ենթարկելով՝ սպանել էին ամուսինն ու սկեսուրը:

 

 

Խմբի կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոիրի ներկայացմամբ երգ գրելու գաղափարը ծնվեց Զարուհու հետ կատարվածից հետո եւ հասցրել են ավարտի իրանցի երաժիշտ Ասսադուքի հետ միասին:

 

 

Ստյուարտն ու իր ընկերներն ուզում էին «Զարուհի» երգի համար ստեղծել այնպիսի տեսահոլովակ, որը կցնցեր դիտողին, կստիպեր նրան մտածել կանանց նկատմամբ բռնության մասին: Երաժիշտներն տեսահոլովակում չեն երեւում, նպատակն այլ է. բարձրացնել մարդկանց իրազեկությունը ընտանեկան բռնության մասին, ստիպել մտորել այդ խնդրի շուրջ:

 

 

Տեսահոլովակի հեղինակը վանաձորցի Րաֆֆի Ղազարյանն է, իսկ հերոսները՝ երիտասարդ դերասաններ Վահե Մխիթարյանն ու Անի Հովհաննիսյանը։ Տեսահոլովակը պատմում է 20-ամյա նորահարսի հետ պատահած դժբախտության մասին` ահազանգելով հանրությանը, որ բռնության կարող է ենթարկվել յուրաքանչյուրը:

 

 

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության արդյունքում ստացված գանգուղեղի վնասվածքի հետևանքով Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել էր Մասիսի բնակիչ 19-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը ձերբակալվել էր նրա ամուսինը` Յանիս Սարկիսովը: 2011թ. հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Սարկիսովին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) մեղավոր է ճանաչել ու դատապարտել հոդվածով նախատեսված առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման:

 

 

Այս տարի   «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  հայտարարեց  հոկտեմբերի 1-ը ՝   Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր:  Կոալիցիայի անդամ ՀԿ-ները  այդ օրը   շրջօրյա  ակցիա  կազմակերպեցին՝  հերթական անգամ հիշեցնելով հասարակությանը, որ  «Ընտանեկան բռնությունը չի դադարի, երե մենք ոչինչ չանենք»:

 

 

 

 

Դիտումների քանակը` 2596

Վերադառնալ վերև