Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Դուք ի՞նչ կին». սեքսիզմը որպես Երևանի ավագանու գործելաոճ

Երևանի ավագանու այսօրվա նիստն աչքի ընկավ քաղաքական բանավեճ ծավալելու ապարդյուն փորձով, քանզի որոշ բանախոսներն այդպես էլ չկարողացան բարձրանալ  վիրավորանքների և սեքսիստական արտահայտությունների մակարդակից…

 

 

«Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որ ավագանու նիստը անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,-այսպես սկսեց իր ելույթը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը՝ հայտարարելով, որ ինքը անձամբ քաղաքականությամբ չի զբաղվում և համարում է, որ դա իր առավելությունն է:

 

 

Նշենք, որ ելույթը վերաբերում էր  «Երկիր ծիրանի» խմբակցության նախափեռնությանը, որով   առաջարկվում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի Արտաքին գործերի և Արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ և նրա արձանը տեղադրել Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում, երևանցիների համար հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ:

 

 

 «Տիկինը երկու անգամ եղել է պատգամավոր Ազգային ժողովում, ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար որպես աշխատավարձ, բոնուսները չեմ ասում, ուզում եմ հասկանամ` դիմացը ի՞նչ ա ստացել այս երկիրն ու ժողովուրդը»,- մտահոգվեց Լևոն Իգիթյանը:

 

 

 «Զարուհի Փոստանջյանն անընդհատ ասում է՝ ես էսպես եմ հասկանում, էսպես եմ կարծում:  Իսկ դո՞ւ ով ես` кто ты такой?»,- շարունակեց ՀՀԿ –ականը, նշելով, որ ի տարբերություն Փոստանջյանի՝ « եթե իմ արածները դնեմ վզիդ, գրիժա կստանաս»…

 

 

 «Որ իրավունքով եք դուք երեքով այս քաղաքի դեմ խոսում, կամ դատի տալիս, էդ ինչ ամբիցիաներ են … Ձեր վերջը էմիգրացիան է… Դուք սեր չեք վայելում, դուք թշնամի եք: Վերջ  տվեք կին լինելը շահագործել,  դուք ի՞նչ կին, կինը դեպի իրեն ձգող հատկություն է ունենում, դուք դա չունեք… Ստեղ-ընդեղ, ժուռնալիստներին ասել են, որ ձեռք ենք տվել, դու ի՞նչ ձեռք տալու մարդ ես, այ մարդ, ի վերջո բնություն գոյություն ունի…», – եզրափակեց խոսքը Լևոն Իգիթյանը, մեղադրելով Փոստանջյանին ԱՄՆ-ից ուղղորդվելու և խառնակչությամբ զբաղվելու մեջ:

 

 

Մանրամասները՝ ArmLur.am –ի տեսանյութում.

 

 
 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Զարուհի Փոստանջյան.  «Ավագանու նիստի ընթացքում տեղի է ունեցել խուլիգանություն»  

 

«Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից». Կամո Արեյան

 

 Ի՞նչ կին, ա՛յ բ… . Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին / լրացված

 

«Բերանդ փակի, հիմա՛ր», « Ձենդ կտրի, տոժե մնե»,  «Արա, քեզ ի՞նչ»…

 

Երևանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել. «Երկիր Ծիրանի»

 

Դիտումների քանակը` 366

Վերադառնալ վերև