Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դպրոցներում կիրականացվի դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում

ՀՀ առողջապահության նախարարության և Մոր ու մանկան առողջության դաշինքի միջև  փոխըմբռնման հուշագիր է կնքվել: Այն նշանավորում է  կողմերի միջեւ  շարունակական համագործակցության  մեկնարկը, որն  ուղղված կլինի  ազգային առողջապահական, սնուցման քաղաքականության և ռազմավարությունների համատեղ մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը:

 

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Մոր և մանկան առողջության դաշինքի համանախագահող կազմակերպությունների ղեկավարներ` «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

 

Ողջունելով ներկաներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ապրիլի քառօրյա պատերազմն իր հրամայականը թողեց բոլորին՝ համախմբվել և առկա ռեսուրսների համադրմամբ կրկնապատկել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: «Մոր և մանկան առողջության դաշինքի հետ համագործակցում եմ տարիներ, այստեղ համախմբվել են կազմակերպություններ, որոնք ունեն լուրջ ներուժ, ռեսուրսներ և պրոֆեսիոնալիզմ ոլորտում բարեփոխումներին նպաստելու համար, ինչը լավ օրինակ կարող է դառնալ այլ կազմակերպությունների համար»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:

 

Հուշագիրը, որ վավեր է առաջիկա 5 տարվա ընթացքում, գործնականում տեսանելի կլինի լավագույն փորձառության փոխանակմամբ, համատեղ միջոցառումների իրականացմամբ:  Առաջնահերթ են հռչակվել հանրային առողջապահության, հանրային առողջապահական կրթության, առողջապահության ոլորտում շահերի պաշտպանության և բնակչության սնուցման բարելավման ազգային քաղաքականության մշակման, իրականացման և մշտադիտարկման հետ կապված խնդիրների լուծումը:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործակցելու՝ ձևավորելով սնուցման բարելավման ազգային ռազմավարության համատեղ մոնիտորինգային խումբ, իրականացնել սնուցման ազգային ռազմավարության, մասնավորապես` առողջ ապրելակերպի խթանման և սնուցման քաղաքականության համատեղ մշտադիտարկում:

 

Որպես առաջին, քայլ կիրականացվի դպրոցներում դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում Մոր և մանկան առողջության դաշինքի և Առողջապահության նախարարության հետ համատեղ, որին կհաջորդեն իրազեկման քարոզարշավներ՝ բարձրացնելու ինչպես դեռահասների, այնպես էլ ծնողների դերակատարությունը դպրոցներում սնուցման մշտադիտարկման/վերահսկման և հետագա բարելավման նպատակով: Ըստ էության, դեռահասների թերսնուցման խնդիրները դիտարկվում են ազգային անվտանգության համատեքստում:

 

Նախաձեռնությունը իրականացվում  է  Օքսֆամի «Հարավային Կովկասում տարածաշրջանային Պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

 

Ըստ Օքսֆամի հայկստանյան  գրասենյակի   հաղորդագրության

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

 

Հայաստանի բնակչության սնուցման վիճակը. հետազոտություն

 

Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի

 

Ի՞նչ թերություններ է հայտնաբերել քաղաքապետարանը դպրոցների բուֆետներում

 

«Հանրային սննդի օբյեկտների գերակշիռ մասը սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակում է»

«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…

 

Պարենի համաշխարհային օր. արտադրվող սննդի գրեթե մեկ երրորդը կորում կամ թափվում է..

 

Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն

 

«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է

 

Մարդիկ պետք է տեղյակ լինեն գնված սննդամթերքի ծագումնաբանության մասին

 

 

Դիտումների քանակը` 730

Վերադառնալ վերև