Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եթե դուք մտածում եք, որ բուհական ոլորտում կանանց կարգավիճակը ավելի բարվոք է, ապա…

Forbs ամսագրի տվյալներով` աշխարհի 10 լավագույն բուհերից չորսը գլխավորում են կանայք.  Դրյու Գիլպինը ՝ Հարվարդի համալսարան, Էլիսոն Ռիչարդը ՝Քեմբրիջի համալսարան, Սյուզան Հոկֆիլդը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան եւ Շիռլի Տիգմանը՝ Փրինսթոնի համալսարան:

 

Կրթության Ամերիկյան խորհրդի (The American Council on Education/ ACE) տվյալներով` ԱՄՆ 2148 բարձրագույն հաստատությունների 494-ը (23%) ղեկավարում են կանայք:

 

Հայաստանի Հանրապետության վիճծառայության 2010-11 ուս. տարվա տվյալներով՝ 23 պետական բուհերից միայն երեքում  են (13%) կանայք ռեկտորի կամ պրոռեկտորի պաշտոն զբաղեցնում, այն դեպքում երբ այդ հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի 48,2 տոկոսը կանայք են:

 

 

Ոչ պետական բուհերում՝ ռեկտորների եւ պրոռեկտորների պաշտոններում 11 կին են աշխատում (21%), իսկ  պրոֆեսորադասախոսական անձնակազմը ավելի ֆեմինիզացված է ՝ 54,1 տոկոսը կանայք են:

 

 

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող անձանց 60 տոկոսը կանայք են:

 

 

Ի դեպ, ըստ վիճակագրության, հետաքրքիր միտում է նկատվում՝ մինչեւ 30 տարեկան գիտական աստիճան ունեցողների թվում կանանց տոկոսը գրեթե երեք անգամ  ցածր է տղամարդկանցից, 30-ից բարձր գիտական թեզ պաշտպանած կանանց թիվը սկսում է  հավասարվել  տղամարդկանց, գերազանցելով վերջիններիս  40 անց տարիքային խմբերում:

 

Թ.Հ.

Դիտումների քանակը` 2417

Վերադառնալ վերև