Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Եթե ցանկություն լիներ ինչ-որ բան շփել Տարոն Մարգարյանի դեմքին, ես անձամբ կգնայի և կշփեի». Զարուհի Փոստանջյան

Հայտնի է, որ  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածի կապակցությամբ «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացրել  Ոստիկանություն: Բացի դրանից  իրավապահ մարմինը ևս մեկ դիմում է ստացել քաղաքապետարանի աշխատակցից, սակայն թե ով է դիմում ներկայացրել և ում դեմ՝ Ոստիկանությունը չի մանրամասնում: Թեմային անդրադառնում է  «Ազատություն»-ը ՝ փորձելով «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից պարզել , թե ենթադրաբար ինչի՞ց կարող էին դժգոհել Երևանի քաղաքապետարանից։

 

Առաջին հարցը վերաբերում է  Մարինա Խաչատրյանի ապտակին Երևանի ավագանու հանրապետական անդամին, որի վերաբերյալ ինքը  Մարինան հայտարարել էր , որ այն եղել է ի պատասխան Էդմոն Կիրակոսյանի կողմից սեռական ոտնձգությանը… Նույնը «Ազատության» հետ զրույցում պնդում է   Զարուհի Փոստանջյանը, նշելեվ, որ  Մարինե Խաչատրյանի ապտակը եղել է ինքնապաշտպանական նպատակներով…

 

«Ազատություն». – Տիկին Փոստանջյան, առաջինն, օրինակ, ապտակի դրվագը, որ տեսանյութում երևում է՝ Մարինա Խաչատրյանն ինքն էլ է ապտակում, կամ ինքն է ապտակում առաջինը։

 

Փոստանջյան. – Իսկ ինչպե՞ս եք կարծում, երբ մի քանի տղամարդ հարձակվում են քո վրա և փորձում են զգեստդ պոկել վրայիցդ, դու ի՞նչ պետք է անես, պետք է լուռ սպասես, թե ինչպես են զգեստդ հանո՞ւմ վրայիցդ, իհարկե դու էլ պետք է ադեկվատ, համապատասխան նաև պատասխան տրամադրես։ Մենք կադրերը տեսել ենք, հենց այնպես չէ Մարինա Խաչատրյանն ապտակում, այսինքն՝ սկզբից նրան մղում են դեպի այդ նստարանների մոտ՝ սեղանների մոտ են մղում, բոլորը հավաքվում են, շրջապատում են, և, իհարկե, բնական է, որ դու նույնպես պետք է ապտակես։

 

«Ազատություն». – Հաջորդը՝ լուծույթի պարունակությունը. գիտեք, հազար ու մի վարկած է շրջանառվում՝ քայքայիչ նյութերից մինչև թունավոր հեղուկ, կարո՞ղ է այստեղ հանցակազմ լինել։

 

Փոստանջյան. – Նախ, եթե դա լիներ քայքայիչ նյութ, ապա պետք է ինչ-որ բան քայքայվեր, ոչ մի բան չի քայքայվել այնտեղ։ Մենք հասկանում ենք, որ կեղծարարությունը մշտապես զուգորդել է Հանրապետական կուսակցությանը և նրանք կարող են այդպիսի մեկնաբանություններ անեն, բայց մեկնաբանությունները պետք է ունենան հիմքեր, այստեղ այդ հիմքերը զուրկ են։ Այցելել էի Նուբարաշեն, հենց իրենց ցանկությամբ էր, որ այս խնդիրը բարձրացվի քաղաքապետարանում և այս գարշահյութից մի մաս էլ «նվիրեին» պարոն Տարոն Մարգարյանին։

 

«Ազատություն». – Եվ վերջինը, որ իրենք էլ են պաշտպանվել. վարկածներ են հնչում, որ հնարավոր է մտադիր են եղել կանայք շփել այդ նյութը քաղաքապետի ուղղությամբ, կամ ընդհանրապես ինչո՞ւ էին գնում դեպի այդ կողմ։

 

Փոստանջյան. – Եթե ցանկություն լիներ ինչ-որ մի բան շփել Տարոն Մարգարյանի դեմքին, ես անձամբ ինքս կգնայի և կշփեի։ Մենք դրանով կաշկանդված չենք, բայց իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տա, և նաև իմ բանականությունն ինձ թույլ չի տա, որ ես մարդու երեսին ինչ-որ մի բան շփեմ։ Մենք տեսնում ենք կադրերի մեջ, ինչպես է նա վախեցած ու ասում է՝ «արա, ոստիկան կանչեք», կամ «արա, սրանց դեմն առեք», սա նշանակում է, որ այս մարդը վախերի մեջ է, պարանոյայի զգացում ունի, և նրանք տապալվել են բացարձակ։ Այդ պատկերը, որը նկարահանվում էր և ուղիղ եթերով էր հրապարակվում, ցույց տվեց այս քառորդդարյա բռնակալական համակարգի էությունը, երբ բռնակալական համակարգը պատրաստ է նույնիսկ մի քանի տղամարդով հարձակվել մի տիկնոջ վրա, ամեն ձև ստորացնել, ծեծել, բռնություն կիրառել, որի կարիքը բացարձակ չկար։

 

Փոստանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ  տեսանյութում.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մեղավորների փնտրտուք.  ինչպիսին է  իշխող կուսակցության  ու մասնագետների  գնահատականը

 

«Ժողովուրդը  շնչում է այս գարշահոտությունը, դուք էլ պետք է շնչեք». ծեծկռտուք քաղաքապետարանում/ տեսանյութ

 

Պահանջում ենք խիստ գնահատականի արժանացնել ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հանդեպ կոպիտ բռնության փասստը

 

«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

 

«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին

 

«Կնամեծարները »…

 

Նուբարաշենի բնակիչներ. «Մենք անընդհատ դիմել ենք, բայց ոչ ոք չի զբաղվել, որ խնդրին լուծում տան»

 

Դիտումների քանակը` 1464

Վերադառնալ վերև