Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը առաջարկել  է ԱԺ-ում կանանց թիվը հասցնել 40%-ի

Ընտրական օրենսգրքի, խորհրդարանում կին պատգամավորների թվի ավելացման և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:

 

-Ձեր ներկայացրած առաջարկությունների փաթեթն արդեն գտնվում է Կառավարությունում: Ինչ եք կարծում, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն գործադիրի կողմից:

 

-Հիմնականում բոլոր առաջարկները լավն են, և Կառավարությունը պետք է պարզապես կարծիք հայտնի՝ արդյոք դրանք իրատեսակա՞ն են տվյալ ժամանակահատվածում իրականացնելու համար: Երկու հարց կա, որ հակասական են՝ բաց և փակ համամասնական ընտրակարգերի վերաբերյալ. դրանցից միայն մեկը պետք է ընդունվի:

 

Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն առաջարկեցին նոր ընտրական օրենսգրքում ամրագրել փակ համամասնական ընտրակարգը: Ո՞րն է դրա առավելությունը բաց համամասնականի նկատմամբ:

 

-Բաց համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունն այբբենական կարգով է ցուցակ է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ հետագայում, երբ ընտրողը քվեաթերթիկի հակառակ կողմում նախապատվություն է տալիս որևէ թեկնածուի, արդեն շատ ձայներ ստացած թեկնածուները մանդատ ստանալու հնարավորություն են ունենում՝, անկախ ցուցակում զբաղեցրած տեղից: Փակ համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունը ներկայացնում է ցուցակն իր նախընտրած հերթականությամբ, և  ինչքան շատ տոկոս է ստանում ընտրության արդյունքում, այնքան շատ մարդիկ են այդ ցուցակից ըստ հերթականության անցնում ԱԺ:

 

-Առաջարկում էիք տղամարդ և կին պատգամավորների համամասնությունը խորհրդարանում հասցնել 60-40%-ի: Քաղաքական կուսակցությունները պատրա՞ստ են այսօր խորհրդարանում այդքան մեծ թվով կին պատգամավորներ ունենալուն:

 

-Հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը, շատ կանայք ցանկություն են հայտնում ընդգրկվել կուսակցության ցուցակում, մասնակցել ընտրություններին և աշխատել ԱԺ-ում: Նախկինում նրանք խուսափում էին դրանից, որովհետև կուսակցություններում չկա ներքին ժողովրդավարություն, և կանանց մոտ մտավախություն կար՝ կուսակցություն գալու մեխանիզմների, ցուցակում անցողիկ տեղերում հայտնվելու և մանդատ ստանալու հետ կապված: Իսկ, եթե 40/60 լիներ համամասնությունը, կանայք կիմանային, որ այդպիսի պահանջ կա կուսակցությունների առջև դրված ու իրենց ակտիվությունը կգնահատվի, և նրանք կլինեն ցուցակի այնպիսի տեղերում, որ հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին և անցնել Ազգային ժողով: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, առհասարակ խնդիր չունեն ընտրություններին մասնակցելու: Նրանք ոչ քարոզարշավին մասնակցելու բարդություններ ունեն, ոչ քարոզարշավը կազմակերպելու համար ֆինանսական խնդիրներ ունեն: Որևէ բարդություն տղամարդիկ չունեն ոչ կուսակցություններում, ոչ էլ ընտրողների հետ կապված:

 

Հարցազրույցն ամբողջությամբ   «Արմենպրես»

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ Ազգային ժողովում հուլիսի 27-ին ավարտվեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին Կառավարություն:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

Պատգամավորներն առաջարկում են կիրառել  33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական  ընտրություններում

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

«Ազատ դեմոկրատները» ընտրական ցուցակներում  սեռերի 30/70 համամասնության կողմնակից են

«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

Դիտումների քանակը` 1535

Վերադառնալ վերև