Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած’ «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորման  ահաբեկիչներից փախած ազգությամբ եզդի 21-ամյա Նադիա Մուրադը (Nadia Murad) Երևանում է, մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին: Աղջիկը պատմում է, որ մեծ դժվարությամբ է փախել Մոսուլից, որտեղ կենտրոնացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, պաշարել քաղաքը:

 

«Ես Մոսուլում էի գտնվում, որևէ ելք չէի գտնում դուրս գալու, գիտեի, որ այլևս փրկվելու տեղ չկա: Ամբողջ Մոսուլը գտնվում էր այդ ահաբեկիչների իշխանության տակ: Սակայն մի տուն կար, որտեղից կարողացա վերցնել իսլամական զգեստներ, թաքցնել դեմքս և փախչել: Որոշ մարդիկ շատ օգնեցին, և ես բախտի բերմամբ, կարողացա անցնել սահմանը: Ինձ տեղափոխել են եղբորս մոտ` Զախոյում գտնվող եզդիական ճամբար, որից հետո մի շարք եզդիների հետ տեղափոխվել եմ Գերմանիա:

 

Ավաղ, կորցրի վեց եղբայրներիս, որոնց սպանեցին, մորս, եղբորս աղջիկն էլ փորձել էր փախչել Մոսուլից, բայց ականի վրա էր ընկել ու մահացել էր»-, այսօր իր պատմությունը ներկայացրեց Նադիան:

 

 

Ասաց փրկվել են երկու քույրն ու երեք եղբայրը: Բայց երեք հազարից ավելի կանայք ու աղջիկներ մնացել են Մոսուլում, ԴԱԻՇ ահաբեկիչների գերության մեջ ու այժմ նրանք համարվում են սեռական բռնության զոհեր:

 

 

Նրանց օգնելու ու  իրավունքները պաշտպանելու համար Նադիային նոմինացրել են Նոբելյան Մրցանակի, սակայն դա նրան քիչ է հետաքրքրում. «Ինձ համար կարևորը եզդի կանանց փրկությունն է», -ասաց աղջիկը:

 

 

Նրա հիշողությունների մեջ անցյալն այսպիսին է. «2014-ին ԴԱԻՇ-ը եկավ Իրաքի եզդիական տարածք` ոչնչացնելու եզդիներին, քանի որ նրանց համարում էր տարածք, դիրք չունեցող, անհավատ ժողովուրդ: Նրանք ցանկանում են ոչնչացնել նրանց տղամարդկանց, գերեվարել կանանց: Ես ինքս եզդի աղջիկ եմ Շանգալից:

 

 

Տասը հազար եզդիներ գերեվարվեցին և սպանվեցին այդ ահաբեկիչների կողմից և որոշներն էլ չկարողացան դիմանալ ծանր արևային պայմաններին, մահացան: Մեր կանանց նրանք վաճառում էին, նրանց նկատմամբ տարբեր տեսակի սեռական ոտնձգություններ էին կատարում, օրական մի աղջկան կամ կնոջը տալիս էին տարբեր անձանց, վաճառում էին թե Իրաքի, թե Սիրիայի սև շուկաներում: Մինչ այժմ որևէ մեծ գործողությունների չեն դիմում եզդիներին նրանց ձեռքից փրկելու համար: Դեռևս 3 հազարից ավելի կանայք ու աղջիկներ գերեվարված են այդ անխիղճների ձեռքում: Ես նրանց ձայնն եմ»:

 

Ասաց, որ պատրաստվում է ամեն ինչ անել` կանանց փրկելու համար.  «Ես ինքս էլ փորձում եմ իմ ժողովրդի ձայնը բարձրացնել տարբեր հարթակներում որ այդ անխիղճ ԴԱԻՇ-ի դեմն առնեն: Դրա համար ես այսօր այստեղ եմ` Հայաստանում, շատ ուրախ եմ, որ ձեր շրջապատում եմ, քանզի դուք ավելի լավ կիմանաք մեր ցավը, դուք էլ հարյուր տարի առաջ ցեղասպանություն եք ապրել: Եվ ես կարծում եմ, որ եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ճանաչվեր, ապա Շանգալի ցեղասպանությունը չէր լինի», -ասաց ահաբեկիչների բռնություններից փախած աղջիկը:

Աղբյուրը` Panorama.am

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »

Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»

Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց

«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու

100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

Դառնալով մեկ ուրիշը …

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

«1915 թվականի կնոջ դեմքը»

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

Լեսկոն նրա անունը չէր…

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

Դիտումների քանակը` 2665

Վերադառնալ վերև