Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային

 Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է անում Հայաստանին միանալ   «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա): Այս հայտարարությունը  ԵԽ գլխավոր քարտուղարը տարածել էր  Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ: Նշենք, որ ԵԽ 47 անդամ պետություններից միայն 8-ը,այդ թվում Հայաստանը դեռեւս չեն միացել կոնվենցիային:  Այս պահին այն  ստորագրել են ԵԽ անդամ պետություններից 20-ը  և վավերացրել 19-ը:  

 

«Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Չեխիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Մոլդովա և Ռուսաստանի Դաշնություն։  Ժամանակն է միանալ ձեր հարևաններին, որպեսզի Եվրոպան ունենա իրական զրոյական հանդուրժողական պատասխան կանանց նկատմամբ բռնությանը»,-ասված է Յագլանդի  հայտարարության  մեջ, որը տարածվել է նույեմբերի 25-ին  Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ ։

 

«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունները շարունակում են մնալ ամենալուրջ, և ցավոք առավել հանդուրժվող մարդու իրավուքների խախտումն ամբողջ աշխարհում։ Չկա կախարդական փայտիկ, որը կլուծի այս խնդիրը, սակայն ես կոչ եմ անում ԵԽ 47 անդամ երկրներին հաստատել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիան  »,-ասված է Յագլանդի հայտարարության մեջ։

 

Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ ԵԽ գլխավոր քարտուղարն այս երկրներին կոչ է անում չհետաձգել կոնվենցիային միանալը: Այս տարվա հուլիսին Յագլանդը կոչով դիմել էր 9 անդամ պետությանը ստորագրել  և վավերացնել  «Ստամբուլի կոնվենցիան», որն  ամրապնդում է  կանանց անվտանգությունը Եվրոպայում:

 

Կանանց նկատմամբ բռնությունը կանխելու, ինչպես նաև ընտանեկան բռնության դեմ պայքարելու  մասին Եվրախորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա, ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ին:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք  թեմայի շուրջ  մեր  կայքում.

 

 

«Մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում՝ մինչեւ 2030 թվականը վերջ տալու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը»

 

 

Եվրոպայի խորհուրդ. «Վերացնե՛լ խոչընդոտները՝ կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքում»

 

«Իմ աղջիկը»՝ շարադրությունների մրցույթ միայն հայրերի համար

 

Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել ընտանեկան բռնության օրենքի նախագիծը

 

122 շարադրություն դուստրերի մասին ՝ մեկը մյուսից հուզիչ ու զգացմունքային:

 

 

Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային

 

«Մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում՝ մինչեւ 2030 թվականը վերջ տալու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը»

 

 

«Ինչու մեզ պետք է համոզել, քարոզարշավներ անել, որպեսզի մենք բռնության չենթարկենք մեր կանանց ու աղջիկներին»…

 

«Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

 

Փաստեր կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության մասին. աշխարհում եւ Հայաստանում

 

ՄԱԿ Կանայք. Դա ընդունելի չէ, դա անխուսափելի չէ, դա կարելի է կանխել…

 

Հայաստան. 16- օրյակի օրացույց

 

16- օրյակի կոչը. «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»

 

Դիտումների քանակը` 1377

Վերադառնալ վերև