Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եվ ոչ մի սիրո վրա հիմնված ամուսնություն…

Հնդկաստանի հյուսիսում ոստիկանությունը հետաքննում է ինքնակառավարման խորհրդի որոշումները, ըստ որոնց  պատանիներին և աղջիկներին արգելվում է ամուսնանալ ՝սիրելով, այլ միայն  ծնողների ցուցումով, – հաղորդում է տեղական The Indian Express թերթը:

 

Հիմնականում մահմեդականներով բնակեցված Ասարա գյուղի (Ուտար Պրադեշ նահանգի) տեղական խորհուրդը ընդունեց կանանց իրավունքները ոտնահարող մի շարք որոշումներ: Մասնավորապես, երեցները  արգելեցին սիրո վրա հիմնված ամուսնությունները, մինչև 40 տարեկան կանանց թույլ չեն տալիս միայնակ գնումների գնալ և օգտվել բջջային հեռախոսներից տան սահմաններից դուրս, ինչպես նաև պահանջում են  ծածկել գլուխները գլխաշորերով: Թերթի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ եթե աղջիկները չենթարկվեն այդ պահանջներին, նրանց գյուղից դուրս կվռնդեն:

 

Հնդկաստանի Ներքին Գործերի նախարար Պալանապպան Չիդամբարամը քննադատեց այդ հրամանները և ասաց, որ նմանատիպ խորհուրդների որոշումները չունեն ոչ մի իրավաբանական ուժ: ՛՛Ոստիկանությունը կձերբակալի ցանկացած մեկին, ով կփորձի արգելել պատանուն կամ աղջկան ամուսնանալ՝ հիմնվելով այս անօրինական որոշման վրա՛՛,- ասաց նախարարը:

 

Սակայն, բոլորին ձերբակալել չի լինի: Mail Today հնդկական թերթին տված հարցազրույցում խորհրդի անդամներից մեկը հայտարարեց, որ սիրով ամուսնությունները ընդամենը խայտառակություն են հասարակության համար: Իսկ ամենակարևորն այն է, որ գյուղի բնակիչները լիովին համամիտ են այս որոշման հետ, քանի որ իրենց տեսանկյունից նմանատիպ միջոցառումները օգնում են աղջիկներին խուսափել անցանկալի կապերից: Պանչայատը՝ տեղական կառավարման մարմինը, որպես կանոն, բաղկացած է երեցներից, նրա որոշումները օրենքի ուժ չունեն, սակայն շատ մեծ ազդեցություն են ունենում հասարակության վրա:

 

Այսպիսով, օրինակ, Ուտար Պրադեշ նահանգում մինչ այժմ կիրառվում են այսպես կոչված ՛՛հանուն պատվի սպանությունները՛՛. դրանք կատարվում են այն դեպքում, երբ հարսնացուի կամ փեսացուի հարազատները դեմ են հարսանիքին, հիմնականում այն դեպքերում, երբ նրանք տարբեր կաստաների են պատկանում, ՛՛մեղսավոր՛՛ երեխաներին սպանում են, որպեսզի ի սպառ ջնջեն այդ խայտառակությունը ընտանիքի հեղինակությունից:

Դիտումների քանակը` 2253

Վերադառնալ վերև