Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երեք կին կպայքարեն Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար

 

Պատմության մեջ առաջին անգամ միանգամից 3 կին քաղաքական գործիչներ պատրաստվում են պայքարել Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար: Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու 2014թ.-ին։ Այս մասին է հաղորդում Euromag  լրատվական գործակալությունը:

 

 

Աղբյուրի փոխանցմամբ, միասեռական ամուսնություններն օրինականացնող օրինագծի ընդունումից հետո, այս քայլը վկայում է այն մասին, որ ֆրանսիական հանրության մեջ հավասար իրավունքների հարցով էական առաջընթաց է գրանցվել։

 

 

Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար պայքար են տանելու գործող քաղաքապետի տեղակալ Անն Իդալգոն, Նիկոլա Սարկոզիի կառավարության բնապահպանության նախարար Նատալի Կոսյուշկո-Մորիզեն և բնակարանաշինության նախարար Սեսիլ Դյուֆլոն։

 

Աղբյուրը՝ Euromag.

Դիտումների քանակը` 2395

Վերադառնալ վերև