Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Սիլվան (55), Լենան (54), և Անին (48) ապրում էին  երջանիկ կյանքով վարպետի ընտանիքում Սիրիայի Հալեպի Նոր գյուղ թաղամասում:  Լենան լավագույն դերձակն էր, Սիլվան գործում էր սվիտերներ և ժակետներ, իսկ Անին անփոխարինելի էր ասեղնագործության մեջ: նրանց պատմությունը տեղադրված է   World Refugge Day  կայքում: 

 

 

… Քույրերը կորցրել էին հորը պատերազմից առաջ, և փորձում էին համակերպվել այն մտքի հետ, որ դա իրենց կյանքի ամենատխուր ժամանակն է եղել, որ ստիպված էին հաղթահարել: Շուտով սակայն, նրանք ստիպված եղան ավելի մեծ աղետի՝ պատերազմի հետ բախվել իրենց կյանքում: 2014-ի նոյեմբերյան մի օր վերադառնալով աշխատանքից՝ նրանք չգտան  իրենց տունը, որտեղ ապրում էին: Այն, ինչ նրանք տեսան՝  հրետանային ռմբակոծության արդյունքում ավերակներն էին: Փոքր ճամպրուկի մեջ հավաքելով  այն ինչ մնացել էր քույրերը ճամփա ընկան դեպի նախնիների երկիր՝ Հայաստան:

 

«Մենք 35 տարի շարունակ ջանասիրաբար աշխատել ենք՝ խնայելով որոշակի գումար, քանի որ մեզ ոչ ոք չէր աջակցում», – ասում է Լենան՝ փորձելով թաքցնել իր հուզմունքը: Ով կմտածեր, որ մենք միայնակ կմնանք անհայտ ապագայով, առանց տան և եկամուտի», – ավելացնում է Անին, ում նույպես չի հաջողվում  թաքցնել իր զգացածը: «Ամբողջ կյանքում երազել ենք Հայաստան գալու մասին, մեր նախնիների հայրենիքը, որ շատ մոտ ու հեռու էր, ծանոթ և անծանոթ միևնույն ժամանակ: Ճակատագրի բերումով մենք եկանք Հայաստան ոչ թե վայելելու տեսարժան վայրերը և մարդկանց, այլ ստանալու իր աջակցությունը», – ասում է Սիլվան:

 

Հայաստանի կառավարությունն ընդունեց  այս քույրերին, ինչպես նաև նրանց նման հազարավոր տեղահանված ընտանիքների՝  աջակցություն   առաջարկելով  նրանց ապրելու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները, Առաքելություն Հայաստանը, ԿԱԶԱ  Շվեյցարական մարդասիրական հիմնադրամը և այլ կազմակերպություններ   շարունակում են աջակցել նրանց՝  արձագանքելով արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց,  իրականացնելով մասնագիտական վերապատրաստումներ և եկամուտ ապահովող նախագծեր:

 

«Հայաստանյան Կարմիր Խաչից ստացած կարի մեքենան մեր միակ հույսն է: Մենք   ստիպված ենք աշխատել ավելի քան երբևէ մեր ապրուստը վաստակելու համար: Մենք այլ ճանապարհ չունեինք, քանի որ այն փոքր խնայողությունները, որ մեզ հետ էինք բերել, լույսի արագությամբ սպառվում են: Այն, ինչ պետք է անենք, կրկին նոր կյանք սկսելն է», – ասաց փոքր քույր Անին և ժպտում՝  հույսն աչքերում: Հայաստանում  գործող ՄԱԿ ՓԳՀ վարձակալության սուբսիդավորման ծրագրի աջակցությամբ քույրերն ապրում են Երևանի ծայրամասում գտնվող մեկ սենյականոց բնակարանում, վախն իրենց սրտում, որ մոտ ապագայում դա էլ, հնարավոր է չկարողանան: «Մենք հավատում ենք մեր հմտություններին, և լավատեսությանը, որը մեզ կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները: Այս սոցիալական խնդիրները չնչին են թվում՝ համեմատած այն դժվարությունների հետ, որոնց միջոցով անցանք Սիրիայից Հայաստան տեղափոխվելու  ժամանակ», – ասում է Անին: «Ամենակարևորը այն անվտանգությունն ու խաղաղությունն է, որը մենք վայելում ենք Հայաստանում, ջերմ հարևանները և մեր օր օրի աճող  նոր կապերը »,– ավելացնում է ավագ քույրը՝ Սիլվան:  Քույրերը չեն մոռանում Հալեպում իրենց կյանքը՝ պատմելով այնտեղ իրենց աշխատանքի, հետաքրքրությունների և ընկերության մասին:

 

Ամենաջերմ հիշողությունները կապված են եկեղեցու երգչախմբում ավելի քան 40 տարի երգելու հետ: «Սա այն է, ինչ մենք խորապես կարոտում ենք: Ես երազումս տեսնում եմ երգչախումբը և եկեղեցին: Եվ մենք այլևս երբեք իրականում չենք տեսնի մեր սիրելի եկեղեցին նորից… քանի որ այն նույնպես ավիրվել է», –  ասում է Լենան արցունքներն աչքերում: Սիլվան հանգստացնում է նրան. «Մենք շնորհակալ և երջանիկ ենք մեր քիչ ունեցածի համար և որ այստեղ ենք:  Բայց իրականում մենք մի կերպ ենք պահում մեր արցուքնները նույնիսկ երբ ժպտում ենք»: «Հիշողությունները երբեմն մեզնից ուժեղ են», -միաձայն ասում են քույրերը և նայում միմյանց

 

 

Շուրջ  14 հազար սիրիահայեր՝ տեղահանվելով  Սիրիայի հակամարտության պատճառով, պաշտպանություն են գտել Հայաստանում:  Ամեն շաբաթ Հայաստան են գալիս  նորեկներ, ովքեր ավելի վատթար պայմաններում են հայտնվել Սիրիայում:  Ընտանիքները վայելում են Կառավարության, հասարակության և սփյուռքի աջակցությունը և սովորական մարդկանց ջերմ վերաբերմունքը: ՄԱԿ ՓԳՀ և իր գործընկերները մեծ դեր են խաղում՝ առաջարկելով աջակցություն տեղահանված ընտանիքներին, ովքեր օգնություն են փնտրում Հայաստանում:   Այնուամենայնիվ, նրանք դեռ մեծ դժվարությունների են հանդիպում. Շատ դժվար է գտնել մատչելի բնակարան, բավարար ֆինանսական հնարավորություններ իրենց կենսական կարիքները հոգալու համար և ադապտացվելու նոր շրջապատող միջավայրին:  

 

 

Պատրաստված է Անահիտ Հայրապետյանի կողմից,

ՄԱԿ ՓԳՀ Հայաստան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

Երեք քույրերի պատմություն

 

«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն

 

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

 

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

 

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում

 

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

 

Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է

 

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

 

«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

 

Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

 

Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին

 

ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

 

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիր

 

Դիտումների քանակը` 2215

Վերադառնալ վերև