Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երիտասարդական  ֆորում. միասին  մշակենք  պետական  քաղաքականությունը  

 

Սեպտեմբերի 18-ին «Դաբլ թրի բայ  Հիլթոն» հյուրանոցում  կայացավ  Երիտասարդության  ֆորումը, որը  նախաձեռնել էլ  ՕքսԵՋեն հիմնադրամը՝ ՀՀ  սպորտի  և երիտասարդության հարցերի նախարարության հետ  համատեղ: Ֆորումի  նպատակն էր աջակցել 2018-2022 թթ.  ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության  մշակմանը՝ ապահովելով  շահագրգիռ  կողմերի  մասնակցությունն այդ  գործընթացին: Այսինքն, հնարավորություն տալ  հենց  երիտասարդներին որոշելու  ինչպիսին պետք է լինի   երիտասարդական պետական քաղաքականությունը եւ  դրա հետ կապված հիմնախնդիրների ինչպիսի լուծումներ են տեսնում նրանք: 

Ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում  ՕքսԵՋեն հիմնադրամի  տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը հույս  հայտնեց, որ Երիտասարդական  ֆորումը կառավարության,  տեղական,  միջազգային  կազմակերպությունների երիտասարդական  ՀԿ-ների, երիտասարդության ոլորտի հետազոտողների, փորձագետների և  պարզապես Հայաստանի տարբեր մարզերի  և մայրաքաղաքի ակտիվ երիտասարդների միջև կստեղծի երկխոսության  հարթակ:

ՀՀ  սպորտի  և երիտասարդության  հարցերի նախարարի  տեղակալ  Արսեն Քարամյանը կարևորելով  ֆորումի դերը հույս հայտնեց, որ ֆորումի  ընթացքում  ձևավորված աշխատանքային  խմբերում  ընթացող  քննարկումները կնպաստեն, որպեսզի Երիտասարդական  պետական քաղաքականության  ռազմավարությունը  դառնա ավելի իրական և փաստարկված:

ՕքսԵՋեն  հիմնադրամի երիտասարդական  հարցերի պատասխանատու Արսեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ Երիտասարդական ֆորումի  տրամաբանությանը, կառուցվածքին, աշխատաոճին   և օրակարգին: Նա  նշեց, որ ֆորումի մասնակիցների  համար աշխատանքային փոքր  խմբերում կազմակերպվող  քննարկումների ընթացքում  մասնակիցները կներկայացնեն   իրենց  պատկերացումները երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության վերաբերյալ: Աշխատանքային խմբերում  քննարկվեցին  երիտասարդական աշխատանքի և ցկյանս կրթության, երիտասարդների սոցիալ-տնտեսական  և զբաղվածության,  հոգևոր-մշակութային և ընտանեկան արժեքների պահպանման  և զարգացման,  միազգային համագործակցություն և  միջմշակութային երկխոսության հիմնախնդիրները:  

 

Անուշ Ներսիսյան

Լուսանկարները՝ ՕքսԵՋեն -ի

 

Դիտումների քանակը` 441

Վերադառնալ վերև