Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երիտասարդ մայրերը շատ արդյունավետ աշխատողներ են

Brigham Young University-ի հետազոտողները հերքում են առասպելը, իբր հղի կանայք եւ երիտասարդ մայրերը հաճախ կորցնում են իրենց ինտելեկտուալ կարողությունները եւ չեն կարող արդյունավետ կերպով աշխատել: Դրա մասին են գրում Mail Online –ը եւ NEWS.am Medicine -ը :

 

Հետազոտողները պնդում են, որ նոր  ծննդաբերած կանայք իրականում անհամեմատ ավելի արգասավոր եւ արդյունավետ են աշխատում, քան մինչեւ երեխայի ծնունդը: Դա նրանից է, որ երեխայի ծննդից հետո կնոջ ուղեղը մի քիչ փոխվում է. նրա մտածողությունը դառնում է ավելի ռազմավարական եւ նրա համար հեշտ է լինում սթրեսը հաղթահարելը: Այդ ամենը օգնում է երիտասարադ մայրերին ավելի լավ աշխատել, քան նախկինում եւ նույնիսկ անհամեմատ ավելի լավ, քան իրենց չծննդաբերած գործընկերուհիները:

 

Երեխայի ծննդից հետո առաջին 4 ամիսների ընթացքում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ռացիոնալ մտածողության, ճիշտ դատողությունների եւ զգայակցման  համար, մեծանում են:  Աճում է նաեւ սթրեսի հանդեպ դիմադրողականությունը. կնոջը հաջողվում է ոչ միայն երեխային հոգ տանել, այլեւ միաժամանակ աշխատել:  Երեխայի ծննդից հետո բացահայտվում են նաեւ ռազմավարական պլանավորման եւ բազմաառաջադրանքայնության տաղանդները` երիտասարդ մայրերին լավ մենեջերներ եւ ղեկավարներ դարձնելով, նշել է հետազոտության հեղինակ Քելլի Լամբերտը:

 

New Scientist-ի խմբագիր Սալլի Էյդին եւս հաստատել է, որ հղիության ընթացքում անհանգստանում էր, թե իր երկվորյակների ծննդից հետո ինքը կարող է կորցնել աշխատունակությունը: Սակայն պարզվել է, որ իրականում ճիշտ հակառակն է:

 

«Ծննդաբերական արձակուրդից վերադառնալով` ես իմ մեջ անսպասելի փոփոխություններ նկատեցի: Եթե նախկինում ես ավելի անհանգիստ մարդ էի, այժմ անհամեմատ ավելի բարդ է ինձ ջղայնացնելը», – խոստովանել է նա:

 

Որոշ կանայք պնդում են, թե իրենց հիշողությունը հղիության ընթացքում վատանում է, սակայն հետազոտությունները հերքում են դա` ցույց տալով, որ հղի կանայք նույնքան արդյունավետորեն են հաղթահարում մտավոր զարգացման թեսթերը, որքան նրանք, որ հղի չեն:  Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ հղիությունն ու ծննդաբերությունը ոչ մի կերպ չեն ազդում կանանց ոչ ուշադրության, ոչ տարածական մտածողության վրա:

 

 

Դիտումների քանակը` 1337

Վերադառնալ վերև