Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում

Այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա թեման է «Ներդրումներ հանուն  երիտասարդության»,  – հայտարարեց  օրվա  կապակցությամբ հրավիրված ասուլիսում  ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր  ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ներկայացնելով  այդ  թեման բացահայտող  մի շարք ուշագրավ  փաստեր և թվեր:

 

 

«Բնակչության մեկ քառորդը, կամ 1,8 միլիարդ մարդ մինչև 24 տարեկան է: Հայաստանում մինչև 24 տարեկան երիտասարդները 16,5%-ն են կազմում, կամ 500 000 մարդ: Լինելով երկրագնդի շարժիչ ուժը, երիտասարդներն ունեն լուրջ խնդիրներ: Օրինակ` 69 միլիոն դեռահաս աշխարհում չի ստանում կրթություն, դուրս է մնում դպրոցից: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում»:

 

 

Ըստ Հայրապետյանի` Հայաստանում նույնպես իրավիճակը մտահոգիչ է:  եթե աղքատության միջին ցուցանիշը մեզ մոտ 32,4% է, ապա մինչև 24 տարեկանների շրջանում այն կազմում է 34%: Բարձր է նաև գործազրկությունը երիտասարադների շրջանում, թեպետ այն  տարբերվում է ըստ տարիքային խմբերի՝ մինչև 24 տարեկան և 24-ից բարձր:

 

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի տվյալներով՝ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկությունը գերազանցում է 40%-ը, այն դերքւմ որ երկրում գործազրկության միջին մակարդակը կազմում է  15,4%», – ասաց  բանախոսը, նշելով,  որ  ըստ պաշտոնական տվյալների 20-24 տարեկաններ երիտասարդներից  աշխատանք չունեն  23,4%-ը, իսկ  18-30 տարեկաններից՝ 18,7%-ը:

 

 

Նշենք , որ երիտասարդների գործազրկության խնդիրը  արդիական է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, շատ չնչին բացառությամբ:  Հատկանշական է, որ  Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Զբաղվածության գլոբալ միտումները -2013  զեկույցը վերնագրված էր « Երիտասարդ սերունդը վտանգի մեջ է»: Այն  փաստում էր, որ  գործազրկությունը թիվ մեկ խնդիրն է երիտասարդության համար ողջ աշխարհում:

 

 

Գարիկ Հայրապետյանի ներկայացմամբ, աշխատանքի բացակայությամբ է  հինականում   պայմանավորված նաև երիտասարդների Հայսատանից մեկնելու ցանկությունը: Հայաստանի երիտասարդների ազգային զեկույցի համաձայն մշտական բնակության կցանկանար մեկնել երիտասարդների 36.8 տոկոսը:

 

 

Անդրադառնալով ամուսնական միջին տարիքի վերջին ցուցանիշներին  Հայրապետյանը նշեց, որ եթե 2001թվականին միջին ամուսնական տարիքը կանանց համար 22,8-ն է, իսկ տղամարդկանց համար` 26,9-ը, ապա 2012-ին` կանանց համար այն 25,3-ն է, իսկ տղամարդկանց համար` 28,8-ը: Այսօր  ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկաններից` յուրաքանչյուր 4-րդը:  Ըստ բանախոսի,  դա  հիմնականում պայմանավորված է սոցիալ-տնտեսական պատճառներով,  հատկապես տղաների պարագայում:

 

 

«Եթե տղաների մոտ չամուսնանալու պատճառների մեջ գերակշռում է սոցիալ-տնտեսական խնդիրները, ապա կանայք ձգտում են զարգանալ, կրթվել և դժվարանում են համապատասխան զույգ ընտրելու հարցում»,-ավելացրեց Հայրապետյանը:

 

 

Նա անդրադարձ կատարեց նաև  ծնելիության խնդրին, քանի որ  բնակչության աճի տեմպերը պակասելու  դեպքում,   միաժամանակ ավելանում է  մեծահասակների թիվը: Հայստանում ծնելիության ցուցանիշը հուսադրող չէ: Այսօր Հայաստանում այն կազմում է  1,5 երեխա մեկ կնոջ հաշվարկով, այսինքն` 2 կին ունենում են 3 երեխա, ինչը լուջ ժողովրդագրական վտան է  մեր երկրի համար»,- եզրափակեց  Հայրապետյանը, նշելով, որ ծնելիությունը  խրախուսելու,  երիտասարդ ընտանիքներին աջակցություն ենթադրող  ցանկացած ծրագիր ամենակարևոր    ներդրումն  է  հանուն երիտասարդության:

 

 

Մ.Մ.

Դիտումների քանակը` 4926

Վերադառնալ վերև