Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

Հայ կանանց մոտ նկատվում է սնուցման հետ կապված երկու ծայրահեղությունն էլ` թերքաշություն ու գիրություն: Մինչև 30 տարեկան կանանց մոտ տարածված  է թերքաշության, իսկ 30-ից բարձր տարիքի կանանց մոտ` գիրության խնդիրը:

 

30 տարեկանից բարձր կանանց մոտ նկատվող գիրությունը կարող է պայմանավորված լինել մարմնի տարիքային փոփոխությունների, պատշաճ սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների բացակայությամբ, ինչը մեծ խնդիր է հայ կանանց մեծ մասի համար:

 

2012 թ. դրությամբ հինգ մարդուց երեքն ավելորդ քաշ ունի Հայաստանում: 15-19 տարեկանների շրջանում ավելորդ քաշ և ճարպակալում ունի յուրաքանչյուր 10-րդ դեռահասը կամ երիտասարդը: Տարիքի հետ միասին այդ ցուցանիշը մեծանում է` հասնելով 74%-ի 50-59 տարեկան մարդկանց մոտ: Կանանց շրջանում գիրությունն ու ճարպակալումը 56% է, տղամարդկանց մոտ` 47%:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` ավելորդ քաշն ու ճարպակալումն աշխարհում մահացության 5-րդ պատճառն է: Ի դեպ, տարեկան 2,8 մլն մարդ մահանում է ճարպակալումից: Իսկ շաքարախտի 44%-ը, սրտի իշեմիկ հիվանդությունների 23%-ը վերագրում են հենց ավելորդ քաշին և ճարպակալմանը:

 

 WomenNet.am

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

 

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

 

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

Դիտումների քանակը` 2566

Վերադառնալ վերև