Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երկրի բնակչությունը ծերանում է…

 

2050 -ին  60-ն անց ու ավելի մարդկանց տարիքը գրեթե կեռապատկվի՝ հասնելով 2 միլիարդի և կգերազանցի մինչև 15 տարեկան երեխաների թիվը: Փորձագետները նշում են, որ եթե 1950 թ. մոլորակի բնակչության ընդհանուր թվաքանակի միայն 8%-ն էին կազմում 60-ն և ավելի տարիքի մարդիկ, ապա 2009-ին այս մասնաբաժինը կավելանա մինչև 11% և 2050-ին կկազմի 22%:

 

 

Հայաստանում նույնպես առկա է այս ժողովրդագրական խնդիրը: Եթե ՄԱԿ-ի չափանիշներով՝ ծերացող է համարվում այն հասարակությունը, որում 65 և ավելի մարդկանց թիվը գերազանցում է 7%-ը, ապա Հայաստանում բնակչության այս կատերագորիան կազմում է 11%:

 

 

Եվս  մեկ մտահոգիչ  կանխատեսում , ըստ որի` եթե 1950-ին հանրապետությունում 0-14 տարեկան երեխաները կազմում էին բնակչության 33 %-ը, ապա 2050-ին կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը  կլինի 16%:

 

 

Միակ ուրախացնող փաստն  այն է, որ Հայաստանում ավելի երկար են ապրում, քան միջինն աշխարհում:

 

 

Աշխարհի տարածաշրջանների մեծ մասում մարդու կյանքի սպասվող տևողությունը շարունակում է ավելանալ: Այսօր միջինը մարդիկ ապրում են 67,2 տարեկան: Ընդ որում, արդյունաբերական զարգացած երկրներում՝ 76,5, զարգացող երկրներում՝ 65,4 տարի: Հայաստանում կյանքի միջին տևողությունը ԱՊՀ երկների շարքում ամենաբարձրերից մեկն է՝ 70 տարեկան տղամարդկանց շրջանում և 76՝ կանանց:

 

 

 Ըստ ՄԱԲՀ-ի  հայաստանյան գրասենյակի տվյալների

Դիտումների քանակը` 2456

Վերադառնալ վերև