Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երևանի ընտրություններին 3 քաղաքական ուժ է առաջադրվել

Երևանի  ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը,  «ԵԼՔ» դաշինքը և   «Երկիր ծիրանի» կուսակցությունը:  Ընտրական ցուցակները  գլխավորում են համապատասխանաբար ՝  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Թեև արդեն հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են պայքարելու Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, ովքեր են գլխավորում ցուցակները, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես  կհրապարակի ընտրական ցուցակները  չորս օրից` ապրիլի 14-ին:  Հանձնաժողովից WomenNet.am-ին հայտնեցին, որ գործող օրենսգրքի համաձայն, ցուցակները հրապարակվում են թեկնածուների գրանցումից հետո:  Նախընտրական քարոզարշավը  կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: 
 

Հայտնի է դարձել, որ ավագանու ընտրություններին մասնակցող  «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կազմված է  63 թեկնածուներից: Նրանցից 20-ը կանայք են: Հիշեցնենք, որ  այս դաշինքի կազմում Երևանի ավագանու ընտրություններին մանսակցելու է նաև Անահիտ  Բախշյանը:

 

Նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ չի հրապարակել համամասնական ցուցակը, սակայն Womennet.am-ին հայտնի է դարձել «Երկիր Ծիրանի»-ի առաջին 23 թեկնածուների ցանկը: Ի դեպ նրանցից 14-ը կանայք են: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, ով  հեռացել էր «Ժառանգություն» կուսակցությունից՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով  և  այս տարվա մարտին հիմնել  «Երկիր Ծիրանի»  նոր կուսակցությունը:

 

Հայաստանի  Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ամբողջական  կազմը նույնպես  դեռ չի հրապարակվել, սակայն  հայտնի է, որ  առաջին 25 թեկնածուներից վեցն են կանայք:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները

 

Դիտումների քանակը` 359

Վերադառնալ վերև