Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երևանում մեկնարկում է «Կին» միջազգային կինոփառատոնը

kin

 

Երևանում նոյեմբերի  4-ին կմեկնարկի  «Կին» միջազգային XIII կինոփառատոնը (Kin International Film Festival):  Այն  կտևի մինչև նոյեմբերի 8-ը: Փառատոնում ներկայացված է լինելու 60 ֆիլմ 20 երկրներից, որոնք կցուցադրվեն Հայկակaն բարեգործական ընդհանուր միության  (AGBU –Armenia)  շենքի դահլիճում, ինչպես նաև Նարեկացի Արվեստի Միությունում, հաղորդում է փառատոնի մամուլի ծառայությունը:

 

Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:

 

Այս տարի փառատոնի հետահայաց ցուցադրումը նվիրված կլինի հայ վավերագրող Արշա Օվաննեսովային: Կցուցադրվի «Կինը` պողպատից ու արցունքներից» վավերագրական ֆիլմը, որը կպատմի նրա ստեղծագործական ուղու մասին: Ֆիլմը նկարահանել է մեկ այլ հայազգի վավերագրող Սեդա Պումպյանսկայան, ում ծննդյան 100-ամյակը լրանում է այս տարի:

 

«Հյուրերի» ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր` «Վարպետն ու Տատյանան»` ռեժիսոր Գեդրե Ժիցկիտե, «Փոշոտ կտոր»` ռեժիսոր Ահու Օզթուրք, իսկ փակմանը կներկայացվի Էլլա Մանժեևայի «Ճայեր» ֆիլմը: Բացի այդ, կկազմակերպվեն վարպետության դասեր և կլոր սեղաններ:

 

Ֆիլմերը կգնահատի ժյուրին, որի կազմում են կինոգործիչներ Կարինե Վերդյան-Կոսմոլը (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ռուսլան Սաղաբալյանը (սցենարիստ, Հայաստան/Ռուսաստան), Ռութ Օլշանը (ռեժիսոր, Գերմանիա), Մելիս Բեհլիլը (կինոգետ, Թուրքիա), Մոա Ջանստրոմը (ռեժիսոր, Շվեդիա): Փառատոնի հյուրերն են Զեյնեփ Կոպրուլուն (ռեժիսոր, Թուրքիա), Ելենա Գլիկմանը (պրոդյուսեր, Ռուսաստան) և ուրիշներ:

 

Փառատոնի հաղթողներին մրցանակներ կշոնրհվեն «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, դիպլոմներ` «Լավագույն ռուսական ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում:

 

***

Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին ժամը 19:00 ՀԲԸՄ Հայաստան դահլիճում,  փ.Մելիք Ադամյան, 2/2

 

Նոյեմբերի 4-ին ժամը 11:00 Երևանի պետական Թատրոնի և կինոյի ինստիտուտում ժյուրիի անդամ Ռութ Օլշանը կվարի վարպետության դաս ուսանողների համար:

 

Նոյեմբերի 5-ին ժամը 11:00 Հոտել Հաուզ հյուրանոցում, Արամի, 42,  տեղի կունենա կլոր սեղան “Կինը և կինեմատոգաֆիան” թեմայով:

 

Նոյեմբերի 9-ին ժամը 11:00 Երևանի պետական Թատրոնի և կինոյի ինստիտուտում “Ճայեր” ֆիլմի պրոդյուսեր Ելենա Գլիկմանը կվարի վարպետության դաս ուսանողների համար:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

Ուշադրություն՝ «Հայոց թագուհիներ» ֆիլմը ցուցադրվելու է «Կին» փառատոնի շրջանակում

“ԿԻՆ” միջազգային XII կինոփառատոնը Երեւանում

«Կին» միջազգային կինոփառատոնը բաժանեց մրցանակները/ տեսանյութ

Երևանում մեկնարկում է «Կին» միջազգային կինոփառատոնը

Մեկնարկեց «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը

«Լսելի դարձնել կանանց ձայնը». մեկնարկում է 9-րդ “Կին” կինոփառատոնը

 

 

Դիտումների քանակը` 803

Վերադառնալ վերև