Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

Արդեն  երրրոդ  տարին է,  ինչ երգչուհի Զարուհի Բաբայանը ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակի  առաջարկով ստանձնել է բարի  կամքի դեսպանի առաքելությունը: Նա ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ազգային հետևորդն է:

 

–         Ես  սիրով ընդունեցի առաջարկը, համոզված էի, որ կկարողանամ վերջին  տարիներին Սիրիայից ներգաղթած մեր  հայրենակիցների խնդիրների ու հոգսերի  մասին իմ  ձայնը հասցնել  հասարակությանը՝ խոսքի ու երգի  միջոցով : Իմ առաքելությունն ավելի շատ հուզական, հոգեբանական բնույթ ունի, այն  ֆինանսական որևէ աջակցություն  չի  ենթադրում: Իմ  նպատակն է օգնել  մարդկանց  ինտեգրվել հասարակությանը, զգալ  իրենց  ապահով ու անվտանգ,  մոռանալ ռմբակոծվող առավոտներն ու գիշերները, ապրել  լիարժեք  կյանքով,  -ասում է Զարուհին:

 

Հունիսի 18-ին Հայաստանի ճարտարապետների  միության  դահլիճը ողողված էր   Զարուհի Բաբայանի Երգի ստուդիայի  փոքր սաների երգ ու  խինդով: Ստուդիայի  հիմնադրման  6-րդ տարելիցին  նվիրված համերգը  5-12 տարեկան երեխաների տաղանդի և տարիների ընթացքում նրանց  զարգացման  յուրատեսակ  մի քննություն էր ծնողների և  հյուրերի առջև: Միմյանց  հաջորդող գեղեցիկ երաժշտական    համարները վեց տարիների համառ աշխատանքի անխոս  վկայությունն էին: «Նման  համերգները մեծ էներգիա  և էմոցիա են հաղորդում երեխաներին, ինչն առավել ոգևորում և, ինչ խոսք,  նաև  պարտավորեցնում է  նրանց առավել  կատարելագործվելու առումով» ,- ասում է Զարուհի Բաբայանը, նշելով, որ  միջոցառումն այս անգամ կարևոր խորհուրդ ուներ ՝ ոգեշնչել ու կյանքի նոր շունչ պարգևել  սիրիահայ հայրենակիցներին, երգի ու պարի միջոցով քաջալերել նրանց  հայրենիքում նոր կյանք սկսելու համար:

–         Ուրախալի է  մասնակցել նման  հաճելի երեկոյի: Այս օրեին  մենք  նշում ենք Փախստականների  համաշխարհային օրը, որպեսզի  տուրք  մատուցենք  հարյուր-հազարավոր այն մարդկանց, ովքեր  հարկադրաբար  տեղահանվում են  իրենց  բնակավայրերից,  տեղափոխվում  այլ երկրներ: Նրանք  սովորական  մարդիկ են,  այնպիսին,  ինչպիսին  մենք ենք,  պարզապես ստիպված հայտնվել են անսովոր պայմաններում: Հայաստանն այն  երկրներից է , որը բարեկամաբար է ընդունում և  ուշադիր է  նրանց  խնդիրների նկատմամբ, ինչի  համար  շնորհակալ ենք  Հայաստանից, – բեմից ողջունելով երեխաներին  և  հանդիսատեսին ասաց ՄԱԿ ՓԳՀ ժամանակավոր պաշտոնակատար Քեյթ Պոչապսկին:

 

ՄԱԿ-ի  գրասենյակը Զարուհի Բաբայանի Երգի ստուդիայի 6-րդ տարելիցի առթիվ  նվիրեց փոքրիկ արջուկ  խաղալիք: Տկն.  Քեյթն ընթերցելով արջուկի վրա արված «Տեղահանված  մարդկանց  մասին  ո՞վ է  հոգում,  մենք ենք  հոգում»  գրությունը նշեց նաև, որ ՄԱԿ ՓԳՀ-ի  գործընկերների հագին  խորհրդանշական կապույտ գույնի կարճ բաճկոնակներն ու  վերնաշապիկներն քաջ ծանոթ են բոլոր նրանց, ովքեր լքել են իրենց տները պատերազմների պատճառով, այդ թվում  Հայաստան արտագաղթած սիրիահայերին:

 

Համերգին  հրավիրված էին  նաև 9 ամիս  առաջ Սիրիայից  արտագաղթած Շողեր Թաշչյանն  իր եռյակ դստրերի` փոքրիկ Մարիանայի, Քարլինի և Սելլայի  հետ, ովքեր հունիսի 13-ին նշել էին  իրենց  ծննդյան 5-րդ ամյակը: Երգի ստուդիայի իրենց  հասակակիցների կողմից  ստանալով անակնկալ  նվերները աղջնակներից  մեկը երգեց Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» երգը:

 

–         Նման  ընտանիքներ շատ կան  մեր  միջավայրում, որոնց  ամենից  շատ  մեր ժպիտն ու  ջերմ սերն է  հարկավոր,- ասաց  Զարուհի Բաբայանը՝ բեմ հրավիրելով  այս ընտանիքի անդամներին:

 

WomenNet.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ  Երգի ստուդիայի սաներ են  նաև սիրիահայ բազմաթիվ երեխաներ, ովքեր  ստուդիայի  բազմաթիվ  համերգների  և  բարեգործական  միջոցառումնների ակտիվ մասնակիցներ են:  Դա  հնարավորություն է  տալիս նրանց երգի,  պարի,  նկարչության  միջոցով ավելի հեշտ ինտեգրվել  հասարակության մեջ:

 

–         Առաքելությանս  նպատակն նաև այն է, որ իմ սաները  գիտակցեն, որ իրենց  ժպիտով,  հոգատարությամբ ու սիրով  նրանք  նույնպես պետք է մասնակից  լինեն իրենց  հասակակից  և հանգամանքների  բերումով փախստական դարձած  փոքրիկների հոգսերի թեթևացման ազնիվ  գործին:  Որ  ընդամենը  մեկ  ժպիտով  կարող են ոգեշնչել իրենց  սիրիահայ  հասակակիցներին, ապացուցել, որ նրանք  օտար երկրում  չեն, որ ապրում են  իրական  հայրենիքում: Այնպես, որ իմ ստուդիայի փոքրիկները  նույնպես առաքելություն են ստանձնել:

Երգի ստուդիայի սաներն  իրենց  ուրախ երգ ու պարով  իրոք  ոգևորում էին հանդիսատեսին, ուրախություն  պարգևում անհոգության  մեջ  հայտնված սիրիահայ  փոքրիկներին: Նրանք  վերածվել էին խաղաղության  փոքրիկ դեսպանների, ովքեր փորձում են կանխել  պատերազմի  հորձանուտ մղվող  մոլորակի խելահեղ  վազքը…

Անուշ Ներսիսյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. «Save the children»-ը մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարներ ցուցադրեց

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

Դիտումների քանակը` 3898

Վերադառնալ վերև