Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Էմանուել Մակրոնի նոր կառավարությունը կազմավորվել է գենդերային հավասարության և քաղաքական համերաշխության սկզբունքով

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ձեւավորված նոր  կառավարության կազմում  ընդգրկվել են տարբեր քաղաքական ուժերի 11 կին և 11 տղամարդ նախարարներ: Նրանց թվում են  աջ եւ ձախ հոսանքի քաղաքական գործիչներ, կենտրոնամետներ, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Դրանով իսկ  կենտրոնամետ Մակրոնը կատարել է իր խոստումը  աջակենտրոններին ու ձախակենտրոններին միավորելու մասին:

 

Ինքը Մակրոնը նոր կառավարությանը կոչ է արել պահպանել «բոլոր նախարարների համերաշխությունը»: Վարչապետի պաշտոնն ավելի վաղ ստանձնել էր «Հանրապետականներ» աջ կուսակցությունից Էդուարդ Ֆիլիպը: Նոր կառավարությունը, բացի աջ վարչապետից, կազմված է եւս երկու հանրապետական նախարարից, 4 սոցիալիստ նախարարներից, երկու՝ ձախ կենտրոնամետներից: Կառավարության երկրորդ կեսը ձեւավորվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:

 

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Բրյունո Լե Մերը, ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է սոցիալիստ Ժերար Կոլոնը:Սոցիալիստ Ժան Իվ Լե Դրիանտ, ով նախկինում գլխավորում էր երկրի ՊՆ-ն, այժմ կղեկավարի Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

 

Պաշտպանության նոր նախարար է դարձել Մակրոնի կողմնակիցներից Սիլվի Գուլարը: Սպորտի նախարարը ևս կին է` սուսերամարտի օլիմպիական չեմպիոնուհի Լորա Ֆլեսել-Կոլովիցը: Արդարադատության նախարարի պաշտոնը կստանձնի Ֆրանսուա Բայրուն, մշակույթի նախարարինը` Ֆրանսուազ Նիսենը:

 

  Հասարակական կարծիքի առաջին հարցման արդյունքներով՝ ֆրանսիացիների 65 տոկոսը գոհ է կառավարության կազմից և կարծում է, որ կառավարության նոր կազմը մարմնավորում է «բարենորոգումը»: Եվ միայն 33 տոկոսն է դժգոհ Մակրոնի ընտրած նախարարներից:

 

Աղբյուրը՝ The Telegraph

Դիտումների քանակը` 573

Վերադառնալ վերև