Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո

Որպես աղջիկների կրթության  իրավունքի պաշտպան հայտնի դարձած պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը, ով անցյալ տարի հարձակման Էր ենթարկվել թալիբների կողմից ու ծանր վիրավորվել, երեկ՝ իր  16-ամյակի օրը,  ելույթ ունեցավ  ՄԱԿ-ում:  

 

Դա նրա առաջին հրապարակային ելույթն էր ծանր վիրավորվելուց և հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Մալալան  դիմեց քաղաքական գործիչներին բոլոր երեխաներին դպրոցական կրթության իրավունք ապահովելու կոչով:

 

Խորհրդանական է, ինչպես նշում է CNN-ը , որ  ՄԱԿ-ում  ելույթի ժամանակ Մալալայի հագին 2007-ին զոհված  Պակիստանի վարչապետ Բենազիր Բխուտտոյին պատկանող  վարդագույն գլխաշորն էր:

Մալալայի  վրա կրակել Էին, երբ նա  դպրոցից տուն Էր վերադառնում Մինգորե քաղաքում: Հրաձգային զենքից գլխին ստացած վերքով աղջկան տեղափոխել Էին հիվանդանոց« այնուհետև նրա կյանքի համար պայքարը շարունակեցին բրիտանական բժիշկները:  Աղջիկների կրթության իրավունքի 14-ամյա պաշտպանի դեմ իսլամիստ զինյալների կատարած մահափորձը զայրույթի պոռթկում Էր առաջացրել ամբողջ երկրում: Այժմ Մալալան ապրում Է Մեծ Բրիտանիայում:

 

 

Կարդացեք առավելմանրամասն մեր  կայքում.

 

14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար

 

14-летняя Малала Юсафзай – угроза талибам

Malala Yousafzai: Pakistan Taliban causes revulsion by shooting girl who spoke out

 

Malala at UN: One Child, One Pen Can Change the World/ video

 

 

 

 

Դիտումների քանակը` 3241

Վերադառնալ վերև