Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թամարա Պողոսյանը չի մեկնաբանում մանդատից հրաժարվելու լուրերը

 ՀՀ մշակույթի նախկին նախարար, այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Թամարա Պողոսյանը, ով ընտրություններից հետո համամասնական ցուցակով մանդատ ստանալու հնարավորություն է ստացել WomenNet.am կայքի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել խոսակցություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է հրաժարվել մանդատից եւ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

 

Նշենք, որ մեր հարցի հիմքում ընկած էին մի քանի օր շարունակ տարածվող լուրերն այն մասին,  որ ԲՀԿ համամասնական ցուցակից մոտ 20 հոգի ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ հաստատելով այդ լուրը, ասել էր մեզ, որ ինքնաբացարկ հայտարարած անձանց թվում է նաեւ Թամարա Պողոսյանը:

 

«Ես չեմ ցանկանում այդ թեմայով խոսել: Թեման համարում եմ ժամանակավրեպ: Հիմա ես հիվանդանոցում եմ, եղբորս մոտ ու ինձ այլ բան չի հետաքրքրում: Ես չեմ ուզում խոսել», ասաց Թամար Պողոսյանը: Մեր հարցին՝ արդյո՞ք ճիշտ են ինքնաբացարկին վերաբերող խոսակցությունները՝ Պողոսյանն ասաց. «Հարցը քննարկման փուլում է, այլ բան չեմ կարող ասել, կներեք ինձ կանչում են, պետք է գնամ, հաջողություն»:

 

Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը զբաղեցնում էր ԲՀԿ համամասնական ցուցակի 16-րդ հորիզոնականը: Մինչ ԲՀԿ կազմում ընդգրկվելը Պողոսյանը «Մեկ Ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահն էր, սակայն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած աշխատանքային կոնֆլիկտի արդյունքում Պողոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Մինչ այդ նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր եւ 2003-2004-ին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:

 

Հ. Հ.

Դիտումների քանակը` 3049

Վերադառնալ վերև