Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թուրքիայի միակ հայկական գյուղը զարգացնում են կանայք

 

Ըստ թուրքական «Հյուրիյեթ» լրատվական կայքի`Թուրքիայի միակ  հայկական Վաքըֆլը գյուղի տնտեսական կյանքը աշխուժացնում  են կանայք:  Գյուղի 5 կանանց  կողմից հիմնվելէ «Վաքըֆլը գյուղի արհմիության կանանց թև» կազմակերպությունը,   որտեղ աշխատում է 27 կին:

 

 

Այս կանայք տնային պայմաններում պատրաստում են մուրաբա, օճառ, հյութ, դափնու յուղ, նռան հյութ, տեսակի օշարակներ ու վաճառում գյուղի  եկեղեցու բակում,Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում գտնվող փոքրիկ կրպակներում: Վաճառքից ստացված եկամուտի 80%ը պատկանում է արտադրողին իսկ 20%- ը`արհմիությանը:

 

 

Ըստ աղբյուրի` զբոսաշրջության համար ակտիվ շրջանում`ապրիլ- մայիսամիսներին , արհմիության արտադրող ամեն մի կնոջ եկամուտը կարող է հասնել մինչև 1000թուրքական լիրայի (մոտ 235.000 դրամ):

 

Աղբյուրը՝ Ermenihaber.am

 

 

Դիտումների քանակը` 2884

Վերադառնալ վերև