Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թուրքիայի նախագահ կարո՞ղ է կին դառնալ

Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Կիլիչդարողլուն հայտարարեց կուսակցությունների կողմից՝ նախագահի պաշտոնի համար կին-թեկնածուներ առաջադրելու հնարավորության մասին, հաղորդում է  Euromag-ը:

 

 

«21-րդ դարում կինը լիովին կարող է կատարել Թուրքիայի նախագահի գործառույթները: Ես ի նկատի ունեմ  մի քանի կին-թեկնածուների», – ասաց ընդդիմության առաջնորդը:

 

ԺՀԿ-ի կողմից առաջադրվող հնարավոր կին թեկնածուների թվում է Ումիթ Բոյները (լուսանկարում)՝ թուրքական ամենամեծ գործարար ասոցիացիայի՝ TUSIAD-ի  ղեկավարը, – նշում է ՛՛Հյուրիեթը՛՛:  Տիկին Բոյները շարունակաբար քննադատության է արժանանում իշխող կուսակցության  կողմից իր քաղաքական հայացքների հետ կապված:

 

 

Հնարավոր կին-թեկնածուների շարքում է նաև Էմինե Ուլկեր Թարխանը, ով ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալն է,

 

 

 

և Գյուլդալ Մումջուն, ով հանդիսանում է ԺՀԿ կուսակցության իրավաբանը և խորհրդարանի խոսնակի օգնականը:

 

 

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն  2014 -ին: Այս պահին ոչ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), ոչ էլ ընդդիմադիր Ժողավրդական-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) դեռևս չեն որոշել իրենց թեկնածուներին, – հաղորդում է Turkish News-ը:

 

Դիտումների քանակը` 3276

Վերադառնալ վերև