Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ի՞նչ արժե գենդերային հավասարությունը

Գենդերային հավասարությունը մոտ 28 տրիլիոն դոլար կավելացնի համաշխարհային ՀՆԱ-ին մինչև 2025 թ. 

Կանանց՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք մասնակցության հերքումը շատ թանկ արժի: McKinsey&Co ընկերությունը հաշվարկել է, թե որքան արժի դա ներկայումս:

 

Ըստ հետազոտական և խորհրդատվական ընկերության զեկույցի՝ լիարժեք գենդերային հավասարությունը կարող է ավելացնել 26 % կամ 28 տրիլիոն դոլար համաշխարհային համախառն ներքին արտադրանքին մինչև 2025 թ.:

 

Նշենք, որ համաշխարհային ՀՆԱ-ի 28% -ով ավելացումը մոտավորապես համարժեք է Ամերիկայի և Չինաստանի տնտեսություններին միասին վերցրած:

 

Առավել իրատեսական սցենարով ` հաշվի առնելով տարածաշրջանային տարբերությունները , մինչեւ  2025թ. գենդերային հավասարությունը հնարավոր է ավելացնի  12 տրիլիոն դոլար համաշխարհային ՀՆԱ-ին: Ըստ  զեկույցի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոբնական Ասիայի երկրներում հնարավոր է ավելացնել  ՀՆԱ-ն  9 տոկոսով կամ 0,4 տրիլիոն դոլարով  մինչև 2025 թ. :

 

«Կանայք ներկայացնում են հասարակության նույնքան կարևոր հատված և  համարվում են թերագնահատված մարդկային ռեսուրս», – նշում է   ընկերության ավագ գիտաշխատող և զեկույցի հիմնական հեղինակ Անու Մագդավկարը:

 

Զեկույցը  թողարկվել է անցայլ տարի աշնանը՝  համընկնելով  ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից նշվող  Պեկինի գործողությունների ծրագրի 20-ամյակի հետ,  որը կոչված է ապահովել կանանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները  տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում  և քաղաքական որոշումներ ընդունելիս:

 

McKinsey&Co ընկերության հետազոտողները նշում են, որ  որոշ ընկերություններ այնպիսի քաղաքականություն են վարում, որին կարող են հետևել մյուսները հավասարության խթանման առումով:  Օրինակ նրանց շարքերում է Wal-Mart Stores Inc. –ը, որն ունի ծրագիր կանանց ընկերության ղեկավար պաշտոններում  նշանակելու և կին-ձեռնարկատերերին իր մատակարարների ցանցում ներգրավելու համար: Մեկ այլ օրինակ է,  Hennes & Mauritz –ը, որը   կրթական ծրագրեր է ստեղծել Բանգլադեշում, որտեղ կարվում է ընկերության հագուստի մեծ մասը: Կամ էլ  Vodafone Group PLC-ն նոր մայրերի համար առնվազն 16 շաբաթ վճարվող արձակուրդ է տրամադրում  և աշխատանքի վերադառնալուց հետո աշխատաժամերի կրճատում  ՝ նախատեսում՝   աշխատավարձի լրիվ պահպանմամբ, նույնիսկ այն երկրներում, որտեղ կառավարությունը չի պահանջում դա:

 

Մասնավոր հատվածը ներկայացնող նման ընկերությունները   բարելավում են  կանանց դրությունը բարձրաստիճան ղեկավարության ազդակների եւ դրանց հաջորդող հստակ գործողությունների շնորհիվ», – նշում են McKinsey & Co հետազոտողները:

 

Զեկույցում դիտարկվում են բնակչության 93%-ը  ներկայացնող 95 երկրներ: Գնահատումը կատարվել է  ըստ գենդերային հավասարության 15 ցուցանիշների՝ աշխատուժին մասնակցությունից մինչև իրավական պաշտպանությունն ու առողջապահության չափանիշները: Ընդհանուր առմամբ, ընկերությունը ցույց է տվել, որ կանայք ստեղծում են համաշխարհային ՀՆԱ-ի միայն 37%՝ չնայած նրան, որ նրանք կազմում են աշխարհի բնակչության կեսը:

 

Պատճառները գենդերային անհավասարության մեջ պետք է փնտրել: Չվճարվող տնային աշխատանքի բաժանումը, ինչպիսին է ընտանիքի անդամների խնամքը, քաղաքական և ղեկավար պաշտոններում ներկայացվածությունը  – ամենուր նկատվում է  զգալի գենդերային անհավասարակշռություն:

 

«Սրանք խնդիրներ են ամբողջ աշխարհում, որոնք չեն կարող պարզապես վերանալ ժողովուրդների զարգացմանը համընթաց», – ընդգծում են զեկույցի հեղինակները:

 

Զեկույցում բացահայտվել են  հսկայական տարածաշրջանային տարբերություններ: Օրինակ, Հնդկաստանի կանայք ստեղծում են երկրի ՀՆԱ-ի միայն 17%` համեմատած Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 18% – ի հետ և 40% և ավելիի հետ Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանում:

 

Եվ չնայած տարածաշրջանային տարբերությունների  գոյություն ունեն մի շարք ոլորտներ, որտեղ յուրաքանչյուր երկիր ձախողում է ունեցել, այդ թվում և առաջատարները՝ Ամերիկան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան:

 

Հետազոտողները նշում են, որ այն ոլորտներից մեկը, որտեղ կանայք և տղամարդիկ այդքան էլ հեռու չեն միմյանցից, ինտերնետի հասանելիությունն է: Ինտերնետից օգտվողների  52% կանայք են, ասվում է զեկույցում: Ինտերնետին միացումը կանանց համար մատչելի է դարձնում ֆինանսական ծառայությունները, ինչպիսիք են բանկային գործը, թվային կրթությունը, ինչպես նաև PictosChat  -ը  և նմանատիպ վիդեոչաթերը: Դրահետ մեկտեղ ,   աշխարհի 7,3 մլրդ մարդկանցից   4 մլրդ –ը  չունեն այդ հասանելությունը:

Աղբյուրը՝  McKinsey Global Institute

Դիտումների քանակը` 2861

Վերադառնալ վերև