Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

Հայաստանի բնակիչն ամենաշատը ուտում է հաց և հացամթերք, միջինը` 400 գրամ: Ընդ որում, սպառումը տարիների ընթացքում աճում է: Մինչդեռ համարվում է, որ 200 գրամ և ավելի հացի սպառումը մեծացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, նկատում է Սիվիլնեթը՝ հղում անելով իտալացի գիտնականների կողմից արված հետազոտություններին: :

 

Հայաստանի բնակիչը բանջարեղեն օրական ուտում է ընդամենը 210 գր, իսկ միրգ՝ ընդամենը` 130գր: Մինչդեռ միրգ և բանձարեղենի շատ սպառումը նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը:

 

Երեք օրը մեկ ուտում ենք 150 գր. մեկ կտոր միս, իսկ ահա 140 գր. ձուկը ուտում ենք ամիսը մեկ անգամ: Ընդ որում երեք մարդուց մեկը ձուկ երբեք էլ չի ուտի, իսկ ընտանիքների 74 %-ը սահմանափակում է ձկան սպառումը: Մինչդեռ ձկան կամ ձկան յուղի սպառումը նվազեցնում է մահացությունը 17%-ով, ըստ Հարվարդի համալսարանի գիտնականների:

 

Մսի օգտագործումը նունպես Հայաստանի ընտանիքների համար խնդիր է. ընտանիքների 53% սահմանափակում է հավի մսի, իսկ 80%` խոզի մսի սպառումը:

 

Հայաստանում երկու ընտանիքներից մեկը սահմանափակում է շոկոլադի եւ քաղցրավենիքների սպառումը:

 

 

Աղբյուրը՝ Սիվիլնեթ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

Դիտումների քանակը` 1676

Վերադառնալ վերև