Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ է ակնկալում կառավարությունը

 

 

 

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում հանելով  «գենդեր »  հասակցության ձեւակերպումը կառավարությունը փորձում է  խուսափել այդ օրենքի տարընթերցումներից: Դրա մասին  են  վկայում առաջարկվող օրինագծի  բովանդակությունն  ու հիմնավորումը ըստ կառավարության պաշտոնական կայքի: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

 

Հոդված 1. «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 20-ի ՀO-57-Ն  օրենքի (այսուհետ` Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած  ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:

 

Հոդված   3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման

 

Իրավական ակտի հիմնավորումը

Անհրաժեշտությունը

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարա­վորու­թյուն­ների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կա­տարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ` նա­խագիծ) ընդունումը նպատակ ունի կանանց և տղամարդկանց վերաբերյալ՝ Օրենքով ամ­րա­գրված ձևակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանու­թյուն­ներից և տարընթերցումներից:

 

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավո¬րու¬թյուն¬ների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը ՀՀ Աժ-ի կող¬մից ընդունվել է 2013թ. մայիսի 20-ին` անցնելով երեք ընթերցում:

Օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի և հա¬սա-րակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրա¬վունք¬նե¬րի և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Օրենքի հանրային և խորհրդա¬րա¬նա¬կան քննարկումների, ինչպես նաև Օրենքի նախագծի նախնական տարբերակում (2010թ. մա-յիսի 13-ից մինչ օրս այն տեղակայված է նախարարության www.mss.am ինտեր¬նետա¬յին կայքում) առկա են եղել գործող Օրենքում օգտագործվող բոլոր հասկացությունները: Սակայն, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից Օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հաս¬-կացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված  մեկ¬նա¬բա¬նու-թյուն¬ները հասարակության կողմից Օրենքի քննադատության պատճառ են դարձել, չնա-յած այն հանգամանքին, որը Օրենքը  սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտե¬սա-կան, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղա¬մարդ¬կանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշ¬խիք¬ները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Հարկ է նշել, որ միջազգային հիմնական փաստաթուղթը` «Կանանց նկատմամբ խտրա¬կանու¬թյան բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (ընդունվել է 1993թ.), ըստ որի պե-տությունը ստանձնել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերա¬բեր¬յալ պարտավորություններ, կոչ է անում մասնակից պետություններին դատապարտել կա-նանց նկատմամբ խտրականությունն իր բոլոր ձևերով և համապատասխան բոլոր մի¬ջոց-նե¬րով` ներառյալ օրենսդրական միջոցները, վարել կանանց նկատմամբ խտրակա¬նու¬թյան վերացման քաղաքականություն: Բացի այդ վերոհիշյալ փաստաթղթում «գենդեր, գեն-դերային», «գենդերային հարաբերություններ» եզրույթներ գործածված չեն:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկե-ղեցու մտահոգությունը Օրենքի հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև այն, որ այս հասկացությունները օպերատիվ կարգավորում չեն ենթադրում և դրան¬ցից բխող նորմեր օրենքում չկան, սույն նախագծով առաջարկվում է Օրենքից հանել այն հասկացությունները, որոնք հնարավոր տարընկալման առիթ կարող են հանդի¬սա¬նալ:

 

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է`

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավո¬րու¬թյունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի (այսուհետ` Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած  ճանաչել:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բա¬ռերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հա¬վասար հնարավորությունները» բառերով:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Նախագիծը տեղադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարա¬րու¬թյան www.mss.am ինտերնետային կայքում` 2013 թվականի օգոստոսի 24-ից:

 

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը կնպաստի խուսափել օրենքով ամրագրված ձևակերպումների տարընթերցումներից:

 

 

Աղբյուրը՝ https://www.e-gov.am/sessions/

 

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

 

Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»…

 

Ն.Զոհրաբյան. Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի -փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը

 

Կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են Սահմանադրությամբ, իսկ հնարավորությունները՝ առանձին օրենքով

 

Զարուհի Փոստանջյան. «Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»

 

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

 

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

 

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

 

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

 

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»

 

 

 

Դիտումների քանակը` 2367

Վերադառնալ վերև